MediaArm.am-Անգլայից Շառլոտա Ռոուզը միշտ երազել է դառնալ անասնաբույժ և նույնիսկ համալսարան է ընդունվել, սակայն մեկ տարով հետաձգել է ուսումը: Այդ ժամանակ էլ աղջկան առաջարկել են ոստիկանությունում կինոլոգ աշխատել և նա համաձայվել է: Սակայն, շուտով նա հասկացել է, որ դա իր տեղը չէ, քանի որ տղամարդ գործընկերների կողմից ճնշում է զգացել և հասկացել, որ այդտեղ շատ բանի չի հասնի, գրում է Daily Mail-ը:
Մեկ տարի անց Շառլոտան թողել է գործը և սկսել մոդել աշխատել' գովազդելով ներքնազգեստներ և թանկարժեք սպորտային ավտոմեքենաներ:
Իսկ ահա 2016 թվականին նրան առաջարկել են միանալ OnlyFans կայքին և գումար աշխատել իր անկեղծ լուսանկարները վաճառելով:
Ի սկզբանե անգլուհին լուրջ չի վերաբերվել դրան, սակայն շուտով սկսել է օրական 14-16 ժամ տրամադրել կոնտենտի ստեղծման վրա: Արդյունքում' սևահեր գեղեցկուհին սկսել է աշխատել ամսական 150 հազար ֆունտ և կարճ ժամանակում միլիոնատեր դարձել:
Այնուամենայնիվ, Շառլոտան հայտարարել է, որ միայն «համեստ» լուսանկարներ է հրապարակում և չի անցնում սահմանները:

Թերևս, հենց այդ պատճառով էլ նրան սիրում են բազմաթիվ երկրպագուները: 27-ամյա մոդելը նշել է, որ իր ամբողջ ժամանակը տրամադրում է դրան, նույնիսկ եթե արձակուրդում է: Չնայաժ ունեցած մեծ գումարին' Շառլոտան չի վարում շքեղ կյանք և իր գումարներն անմտածված չի ծախսում:
Դրա փոխարեն' նա ներդրումներ է կատարել անշարժ գույքի շուկայում և սկսել իր սեփական բիզնեսը: Բայց նա, այնուամենայնիվ, չի կարողացել դիմակայել մեկ բանի. մանկուց նա երազել է մանուշակագույն Lamborghini-ի մասին և գնել է այն իր համար 256 հազար ֆունտով: