ՌԴ Նիժնի Տագիլում փլուզվել է բնակելի բարձրահարկ շենքի մի մասը.
Փլուզումը եղել է գազի պայթյունից։ Հինգ հարկանի շենքի փլուզված հատվածի փլատակների տակից երեք մարդ է փրկվել, հայտնում է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Թարմացված տեղեկատվության համաձայն՝ փլուզվել են առաջին և երկրորդ մուտքերը։ Ավերվել է մոտ 15 բնակարան։