Ֆիլիպինյան կղզիներում 6,2 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։ Էպիկենտրոնը գտնվել է Լինգիգ քաղաքից (Մինդանաո կղզի) 47 կմ հյուսիս-արեւելք, որտեղ ապրում է մոտ 6,4 հազար մարդ։
Օջախն ընկել է 10 կմ խորության վրա։