Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից:
Գոհարի քույրը՝ Կարինեն, օգոստոսի 9-ի առավոտյան տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Ինչպես հաճախ լինում է շաքարային դիաբետ ունեցող ծննդկանների մոտ, Կարինեի դեպքում ևս գերջրություն է նկատվել։ Քույրը նշում է, որ ԲԿ տեղափոխվելուց հետո արված հետազոտությունների արդյունքները, ըստ դինամիկայի, դրական չեն եղել։ Կեսարյան հատում այդպես էլ չի արվել։
Գոհարը նշում է, որ քույրն այդ 2 օրերին իրեն վատ է զգացել։ Մորը պտղի մահվան մասին հայտնել են երեկոյան սքրինինգի ժամանակ։
Սկզբում զանգել է ամուսնուն, հետո քրոջը՝ Գոհարին։
Կարինեն վախեցել է անգամ մահացած պտղին հեռացնելու համար նախատեսված վիրահատությունը նշված ԲԿ-ում անցկացնելուց։
Մանրամասները՝ Iravaban.am-ի տեսանյութում։