Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 11:00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ իրենց կողմից սպասարկվող գյուղերից մեկի տանը տղամարդու դի կա։
Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու քննիչները նշված տան լոգարանում հայտնաբերված տղամարդու դիակի մոտ հայտնաբերել են նաև ատրճանակ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վերջինս գործարար էր, իսկ ատրճանակը, որով ենթադրաբար նա կատարել է ինքնասպանություն, նրան որպես պարգևատրում նվիրել էր Արցախի Հանրապետության նախկին նախագահներից մեկը։
Արմավիրի մարզի՝ իր հյուրատան լոգարանում ԱՀ նախկին նախագահի կողմից պարգևատրված «Բերետա» տիպի ատրճանակով ինքնասպանություն գործածն Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի նախկին փեսան է՝ գործարար Լորիս Եղոյանը, գրում է Tert.am-ը։
Նա և Ղարամյանի դուստրն արդեն մի քանի տարի է՝ ամուսնալուծված են: Եղոյանն Արցախից չէ:
Նա «Ռեստիտուտոր Քեյ Փի» կոլլեկտորային ընկերության տնօրեն է եղել, Արցախի Քաշաթաղի շրջանում ՀԷԿ է ունեցել։