Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը
Թբիլիսիում սպանվել է հայտնի տրանսգենդեր մոդել Կեսարիա Աբրամիձեն, այս մասին գրում է Новости Грузия-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանությանը։
37-ամյա Աբրամիձեին դանակահարել են բնակարանում։ Pirveli-ն էլ հայտնում է, որ սպանության կասկածանքով հետախուզվում է մինչև 30 տարեկան տղամարդ։
Ապրիլին մոդելը խոստովանել էր, որ բազմիցս դարձել է նախկին զուգընկերոջ բռնության զոհը։ Նույնիսկ դեպք է եղել, երբ ծեծից հետո հաջողվել է ողջ մնալ միայն հարևանի շնորհիվ։
Կեսարիա Աբրամիձեն (Բեսո Աբրամիձե) ծնվել է 1987 թվականին։ 2014 թվականին հայտարարել է, որ սեռափոխության վիրահատության է ենթարկվել։
2018 թվականին ներկայացրել է Վրաստանը՝ Իսպանիայում անցկացվող տրանսգենդերների գեղեցկության միջազգային մրցույթում։
Նրան պարբերաբար հրավիրում էին թոք-շոուների, նկարահանվում էր սերիալներում։
Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը