Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից
Սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 09:20-ի սահմաններում Տաշիր քաղաքի սկզբնամասում բախվել են «DAF» մակնիշի բեռնատարը, «Opel» և «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն:
Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը՝ հիվանդանոցից ահազանգ է ստացվում, որ վիրավորներից 2-ը, գիտակցության չգալով, մահացել են:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածները հայր ու որդի են, վիրավորն էլ վարորդի կինն է:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տեղում պարզվել է, որ ավտոմեքենաներից մեկն էլ խփել է խոշոր եղջերավոր անասունի, որը անկել է:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ «Opel»-ը եղել է կայանված, երբ «DAF»-ը, որպեսզի չհարվածի խոշոր եղջերավոր անասունին, փորձել է փախցնել, սակայն չի ստացվել, հարվածել է կովին, ապա «Opel»-ին, ինչից հետո «Opel»-ը հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս: