«ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում ահազանգել է մանկապղձության նոր դեպքի մասին՝ լուսանկարներ հրապարակելով թելեգրամյան էջում։ «Գոյություն ունի քաղաքացի՝ ծնված 1996-ին։ Էս ընկերուհին ունի դուստր՝ անչափահաս աղջիկ։
Մանրամասնեմ․ 28-ամյա աղջիկը 8 տարի առաջ ունեցել է դուստր, ծնվելուց հետո տվել են մի ընտանիքի՝ պահելու պայմանով՝ առանց գումարի։ Պարբերաբար շանտաժի ենթարկելով այդ ընտանիքին՝ դիմել է ոստիկանություն՝ ասելով, որ գողացել են իր երեխային։
Չկարողանալով պահել՝ կրկին վերադարձրել է այդ նույն ընտանիքին, ում վրա հաղորդումը տվել էր։ Երեխան հետ է վերադարձել պատռված ու կեղտոտ շորերով, վախեցած, սոված․․․
Մայրն ունի հոգեկան խնդիրներ, զբաղվում է մարմնավաճառությամբ ու դա չի թաքցնում երեխայից, նույնիսկ նրան ներքաշում է դրա մեջ՝ ստիպելով իրեն մերկ նկարել, նույնն անում է ինքը՝ մերկ նկարելով երեխային ու դրանք ուղարկելով իր բոյֆրենդներին։
Մայրը երեխայի ներկայությամբ պարբերաբար զբաղվել է սեռական հարաբերություններով՝ տարբեր տղամարդկանց հետ։
Երեխան միշտ դժգոհել է, որ չի ուզում մնալ մոր հետ»,- հայտնել է Ղուկասյանը՝ հորդորելով պատկան մարմիններին՝ շտապ քայլեր ձեռնարկել։
Մանրամասները՝ տեսանյութում։