Ուկրաինայի արևմուտքում բժիշկներն արձանագրել են FLiRT նոր կորոնավիրուսային շտամից մահվան առաջին դեպքը, ասել է Ռուսլան Սավչուկը՝ երկրի առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման տարածաշրջանային կենտրոնի տնօրենը։
«Իվանո-Ֆրանկիվսկի մարզում 80-ամյա մի կին մահացել է COVID-19 FLiRT-ի նոր շտամից»,- ուկրաինացի պաշտոնյայի խոսքերն է մեջբերում Հանրային հեռուստաալիքը։
Սավչուկի խոսքով՝ կնոջ հոսպիտալացումից անցել է ընդհանուր առմամբ 20 օր, որի ընթացքում բժիշկները հիվանդին ցուցաբերել են հնարավոր բոլոր օգնությունները։ Նշվում է, որ երկրի արևմուտքում կորոնավիրուսի նոր շտամի այլ դեպք դեռ չի գրանցվել։