MediaArm.am ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Մայամի-Դեյդ շրջանի ղեկավար Դանիելա Լևին Քավան: Ավելի վաղ հաղորդվել էր 16 մահացածի մասին: 145 մարդ համարվում է անհետ կորած։
Հիշեցնենք՝ բազմահարկ բնակելի շենքը մասամբ փլուզվել է հունիսի 24-ին՝ Ֆլորիդա նահանգի Սերֆսայդ քաղաքում։