MediaArm.am Կանադայում հրդեհը քաղաք է ոչնչացրել 11:30, 02.07.2021 370 | 0 Կանադայում անտառային հրդեհը ոչնչացրել է Բրիտանական Կոլումբիա նահանգի Լիթոն քաղաքի մեծ մասը։ Մինչ այդ բնակավայրում գրանցվել էր երկրի համար ռեկորդային ջերմաստիճան՝ 49,6, գրում է Reuters-ը։
Քաղաքում այրվել է շինությունների գրեթե 90%-ը, այդ թվում՝ բուժկետն ու ոստիկանական բաժանմունքը։ Տարհանվել է մոտ 1000 մարդ։
Նշվում է, որ արագ տարածվող կրակի պատճառով մարդկանց տարհանելու համար ընդամենը 15 րոպե ժամանակ է տրվել: Ոստիկանությունը հայտնում է, որ բնակիչների մի մասը դեռ կապի դուրս չի եկել։
Հիշեցնենք, որ Կանադայում անոմալ շոգի պատճառով 130 մարդ է մահացել։