MediaArm.am ՌԴ Կրասնոդարի երկրամասի Կրասնոարմեյսկիյ շրջանում խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է Life.ru-ն, ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել մայրուղու վրա` Նովոմիշաստովսկայա ստանիցայի (կազակական բնակավայր Կուբանում) մոտակայքում գտնվող թռչնաբուծարանի հարևանությամբ:
Հաղորդվում է, որ իրար են բախվել երեք մարդատար ավտոմեքենա: Կատարվածի հետևանքով 5 մարդ մահացել է: Զոհերից բացի՝ ևս երկու մարդ հոսպիտալացվել է: Ավտովթարի պատճառները պարզվում են, դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշպատակիցները: