Օգտագործեք այս սննդատեսակները սթրեսը և անհանգստությունը պակասացնելու համար

Medicine mediaarm 2021-06-30 20:46:00 87
junk-food-stress-eating-adobestock276896278-2000_YXvqq.jpeg

MediaArm.am Եթե դուք ցանկանում եք իջեցնել սթրեսի մակարդակը, ապա հավանաբար արդեն գիտեք` ինչ անել: Հիմնական գործողություններն են հանգստի ապահովումը, քնի ռեժիմի կարգավորումը և ֆիզիկական վարժությունները: Բայց արդյո՞ք գիտեք, որ կան որոշ սննդամթերքներ, որոնք նույնպես իջեցնում են սթրեսի մակարդակը:

Կորտիզոլը` սթրեսի հորմոնը, կատարում է մի շարք կարևոր գործառույթներ`

• Քնի ցիկլերի կարգավորում,
• Բորբոքումների նվազեցում,
• Արյան մեջ շաքարի ավելացում,
• Կառավարում է, թե ինչպես է մարմինը օգտագործում ածխաջրերը, ճարպերն ու սպիտակուցները,
• Արյան ճնշման վերահսկում:

Բժիշկները փաստում են, որ կորտիզոլն օգտակար է այն դեպքում, երբ արյան մեջ կարճ ժամանակով է հայտնվում: Այն հանդիսանում է պաշտպանիչ մեխանիզմ և տալիս է էներգիա, որն անհրաժեշտ է կարճաժամկետ սթրեսային իրավիճակներին արձագանքելու համար:

Երկարատև լինելու դեպքում կորտիզոլն առաջացնում է սթրես, ինչը հանգեցնում է ավելի շատ բորբոքումների և արյան ճնշման բարձրացման: Ըստ էության, այս դեպքում կորտիզոլը վնաս է հասցնում` ի տարբերություն կարճատևի: 

Սթրեսը նվազեցնելու նպատակով անհրաժեշտ է օգտագործել ձուկ, թռչնամիս, մրգեր, բանջարեղեն, ձավարեղեն և նաև առողջ ճարպեր: Այսինքն, պետք է օգտագործել քիչ մշակված սնունդ, այնպիսի սննդամթերքներ, որոնք հարուստ են վիտամին B-ով (տավարի միս, հավ, ձու, ձավարեղեն), օմեգա-3 ճարպաթթուներով (ավոկադո, չիայի սերմեր, կտավատի սերմեր, ծովատառեխ, սկումբրիա, ձիթապտղի յուղ, ոստրեներ, սաղմոն, սարդինա, թունա ձուկ, ընկուզեղեն), մագնեզիումով (ավոկադո, բանան, բրոկկոլի, դառը շոկոլադ, դդմի սերմեր, սպանախ), սպիտակուցներով (նուշ, հավի կրծքամիս, ձու, ոսպ, գետնանուշ, քինոա, հնդկահավի կրծքամիս, թունա ձուկ, սաղմոն, ծովախեցգետին): 

Ի հակադրություն վերոնշյալ մթերքների` կան նաև այնպիսի մթերքներ, որոնք կարող են խթանել կորտիզոլի առաջացումը: Դրանք են`

•    ալկոհոլը,
•    կոֆեինը,
•    շատ շաքար պարունակող մթերքները,
•    պարզ ածխաջրերը, ինչպիսիք են տորթերն ու թխվածքաբլիթները:

Այնուամենայնիվ, հարկ է նշել, որ սթրեսից հնարավոր չէ խուսափել միայն ճիշտ սննդամթերք օգտագործելով: Սթրեսը նվազեցնելու համար անհրաժեշտ է ցուցաբերել համալիր մոտեցում, որը ենթադրում է չափավոր ֆիզիկական ծանրաբեռնվածություն և բավականաչափ քուն: Նաև անհրաժեշտ է պայքարել քրոնիկ հիվանդությունների դեմ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, արյան բարձր ճնշումը և ճարպակալումը: 

Չնայած չենք կարող վերահսկել մեր գեները կամ շրջակա միջավայրը, սակայն կարող ենք նպաստել առողջ օրգանիզմ ունենալուն` խելացի որոշումներ կայացնելով և ընդունելով առողջ սնունդ: Երբ խոսքը վերաբերում է մեր առողջությանը, սնունդն այն է, ինչը մենք իսկապես կարող ենք վերահսկել: Եղեք առողջ: 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ