MediaArm.am Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն մասնակցել է հանրապետության Անկախության օրվա առթիվ ռազմական շքերթի բացման հանդիսավոր արարողությանը: Այդ մասին գրում է «Sputnik Բլիժնեե զառուբեժյե» տելեգրամյան ալիքը:
Նախքան միջոցառումը նա ելույթ էր ունեցել, որի ժամանակ շփոթել էր պետական լեզուն եւ անվանել ռումիներենը: Ընդ որում՝ երկրի Սահմանադրության մեջ նշված է մոլդովերենը:
Նշվում է նաեւ, որ Ուկրաինայի եւ Ռումինիայի նախագահներ Վլադիմիր Զելենսկին ու Կլաուս Յոհանիսը ժամանել էին Քիշնեւում կայացած միջոցառմանը: Ավելի վաղ նրանց չէր հաջողվում ժամանել Մոլդովայի մայրաքաղաք խիտ մառախուղի պատճառով: