Կաթնաշոռի օգտակար ու վնասակար հատկությունները. փաստեր և «միֆեր»

Medicine mediaarm 2021-07-06 20:35:00 471
tvorog-770x510_8Ha0g.jpg

MediaArm.am Կաթնաշոռը շատ դիետաների հիմնական բաղադրիչներից է: Այն չափազանց օգտակար մթերք է և հենց այդ պատճառով էլ բժիշկները հաճախ խորհուրդ են տալիս հնրավարինս շատ կաթնաշոռ ուտել: Սակայն երբեմն դրա օգտակարության մասին կարծիքը խիստ չափազանցված է լինում:

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում կաթնաշոռի մասին որոշ փաստեր ու «միֆեր»:

Կաթնաշոռը սպիտակուցի հիանալի աղբյուր է

ՃԻՇՏ Է. կաթնաշոռն անվանվում է «սպիտակ ոսկի»: Նրա բաղադրությունն իսկապես բացառիկ է: Այն սպիտակուցների շատ կարևոր աղբյուր է և միևնույն ժամանակ ունի համենատաբար ցածր կալորիականություն: Նրա մեջ պարունակվող կազեինը շատ օգտակար ու կարևոր տարր է՝ լյարդի բջիջները պաշտպանելու համար: Բացի այդ, այն նաև ազդում է մարդու աճի վրա և նպաստում գլխուղեղի ակտիվացմանը:

Փափուկ կաթնաշոռը պինդից տարբերվում  է միայն ջրի քանակությամբ

ՍՈՒՏ Է. թանձրությունը կախված է կաթնաշոռի այս կամ այն տեսակից: Պինդ կաթնաշոռը ստացվում է թթվեցրած կաթից, որը պարունակում է կաթնաթթու, իսկ փափուկի պատրաստման ընթացքում օգտագործում են շրդանային մակարդ, ուստի այն լինում է «հեղուկ» վիճակի:

Արագ նիհարելու համար հարկավոր է ուտել միայն անյուղ կաթնաշոռ

ՍՈՒՏ Է. դիետան միայն ավելորդ կիլոգրամներից ազատվելը չէ: Այն ենթադրում է առողջ ապրելակերպ և լիարժեք սնունդ՝ հագեցած բոլոր անհրաժեշտ նյութերով: Միայն կաթնաշոռ ուտելով՝ մարդը չի ստանա անհրաժեշտ բոլոր հանքանյութերը, ածխաջրերն ու ճարպերը, ուստի ավելորդ կիլոգրամների հետ մեկտեղ, կկորցնի նաև առողջությունը:

Որքան երկար է կաթնաշոռի պահպանման ժամկետը, այնքան անորակ է այն

ՃԻՇՏ Է. այսօր խանութներում կարելի է գտնել բավական երկար պահպանման ժամկետով կաթնաշոռ, սակայն նման հնարավորության համար կաթնաշոռը բավական երկար ժամանակ ենթարկվում է ջերմային մշակման: Կաթնաշոռը, ինչպես և ցանկացած այլ կաթնամթերք, օգտակար բակտերիաներով հարուստ կենդանի մթերք է և բարձր ջերմաստիճանում կորցնում է այդ օգտակար հատկությունները:

Կաթնաշոռի տուփից հոսող հեղուկը դրա փչանալու արդյունքն է

ՍՈՒՏ Է. այդ հեղուկը շիճուկն է, որի առաջացումը բնական գործընթաց է: Այն հարուստ է սպիտակուցներով, որոնք պարունակում են հիմնական ամինաթթուներ, ինչպիսիք են ֆոլաթթուն և պանտոթենիկ թթուն: Բացի այդ, այն հարուստ է նաև B1, B2, B6, B12, E և C վիտամիններով, ֆոսֆորով, կալցիումով, կալիումով, նատրիումով և ցինկով:  Շիճուկը շատ օգտակար է, ուստի այն կարելի է խմել, կամ պարզապես խառնել կաթնաշոռին:

Տարրայով կաթնաշոռը ավելի լավն է, քան փայլաթիթեղովը

ՍՈՒՏ Է. կաթնաշոռի որակը կախված է նրա պարունակած ճարպերից ու արտադրման ձևից և բացարձակապես կապ չունի, թե ինչպես է այն փաթեթավորված: Կաթնաշոռի փաթեթավորմանը հարկավոր է ուշադրություն դարձնել միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է պինդ կաթնաշոռ, ուստի պետք է ընտրել համապատասխան փաթեթավորմամբ:

Կաթնաշոռը շատ հարմար է ընթրիքի փոխարեն օգտագործելու համար

ՃԻՇՏ Է. ընթրիքը պետք է լինի սպիտակուցներով հարուստ և չպարունակի շատ ածխաջրեր: Այս առումով կաթնաշոռը ամենահարմար տարբերակներից է: Այն հագեցնում է օրգանիզմը, շատ հեշտ մարսվում է և յուրացվում: Սա շատ կարևոր է, քանի որ այս դեպքում սնունդը չի մնում ստամոքսում և չի փտում ամբողջ գիշեր՝ սպասելով, թե երբ մարդը կարթնանա և մարսողական համակարգը կրկին կսկսի գործել:

Կաթնաշոռը կալցիումի հիանալի աղբյուր է

ՃԻՇՏ Է. կաթնամթերքը, հատկապես՝ պանիրն ու կաթնաշոռը, անչափ հարուստ են կալցիումով; Բացի այդ, նրանք գրեթե չեն պարունակում նյութեր, որոնք խանգարում են կալցիումի յուրացմանը: Ընդհակառակը՝ նրանց բաղադրության մեջ կա լակտոզա և որոշ ամինաթթուներ, որոնք ավելի են բարձրացնում կալցիումի օգտակարությունը: Սա է պատճառը, որ կաթնաշոռն անհրաժեշտ է ներառել սննդակարգի մեջ: Այն հատկապես օգտակար է երեխաների, մարզիկների, ինչպես նաև օստեոպորզի առաջացման վտանգի տակ գտնվող կանանց համար:

Նյութի աղբյուրը՝ gogetnews.info

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ