MediaArm.am Պրահայի մերձակայքում թեթևշարժիչային մարզական ինքնաթիռ է կործանվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել: «ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Չեխիայի ոստիկանության ներկայացուցիչ Լուցիա Նովոտնան։
«Երկու մարդ է զոհվել Կլադնո քաղաքի շրջանում ինքնաթիռի ավիավթարի հետևանքով», – տեղեկացրել է նա: Ողբերգությունը տեղի է ունեցել Երևանի ժամանակով 16:00-ին: Ոստիկանությունը պարզում է վթարի պատճառները: Այլ մանրամասներ դեռևս չեն հաղորդվում: