Ինչպե՞ս պաշտպանվել տհաճ քրտնարտադրությունից

Medicine mediaarm 2021-07-07 20:10:00 1902
964562015040720150407ascelle_d_y4m.jpg

MediaArm.am Դեզոդորանտներ. Դեզոդորանաները քրտնարտսւդրությունը չեն պակասեցնում, սակայն դրա փոխարեն ակտիվ արգելակում են մանրէների բազմացումը, որոնց կենսագործունեության արդյունքը քրտինքի տհաճ հոտն է:

Այդ ազդեցությունն ապահովում է հակամանրէային նյութը, նախևառաջ՝ եռքլոզանն ու ֆարնեզոլը: Առաջինը արդյունսւվետ ճնշում է մանրէային ֆլորան, սակայն դա չափից ավելի ագրեսիվ է անում: Երկրորդն անհամեմատ մեղմ է գործում, ուստի չի ճնշում մաշկի նորմալ միկրոֆլորայի աճը:

Եռքլոզանից այն տարբերվում է բնական ծագումով, ֆարնեզոլն ստանում են բրաբիոնի, սանդալենու և այլ բույսերի եթերայուղերից: Այն հիանալի զուգորդվում է մյուս բաղադրիչների հետ՝ միաժամանակ չկորցնելով իր հակամանրէային ազդեցությունը:

Այժմ մշակվել են բազմաթիվ կոսմետիկ միջոցներ, որոնք մեր մարմնին հնարավորություն են տալիս ամբողջ օրվա ընթացքում պահպանել թարմությունը: Ազդեցության սկզբունքով դրանք կարելի է բաժանել կա՛մ դեզոդորանտների, կամ հակապերսպիրանտների:
   

Հակապերսպիրանտներ. Հակապերսպիրանտները նվազեցնում են քրտնարտադրությունը: Նրանց բաղադրության մեջ մտնող նյութերը ալյումինի կամ ցինկի օրգանական աղերը, փոքրացնում են քրտնագեղձերի անցքերը, ինչն օգտագործողին ազատում է չափից ավելի քրտնարտադրությունից:

Հակապերսպիրանտների օգնությամբ հաջողվում է 40-50 տոկոսով նվազեցնել քրտնարտադրությունը: Հակապերսպիրանտներ օգտագործողներն անպայման պետք է ամեն երեկո լվանան իրենց թևատակերը:
   
Որ՞ը նախընտրել. Քրտինքի դեմ օգտագործվող ժամանակակից միջոցներն իրենց ձևով ու թանձրությամբ խիստ բազմազան են: Հեղուկները սովորաբար արտադրվում են աերոզոլի՝ սփրեյի կամ գնդիկավոր դեզոդորանտի տեսքով: Պինդ ձևերը, օրինակ՝ մատիտ, սթիք, քսուքներն ու գելերը՝ պարկուճներով և այլն:

Տարածված է այն կարծիքը, որ աերոզոլերն ու սփրեյները օգաագործման համար ձեռնտու չեն, քանի որ շիթացրվսւծ ամբողջ նյութը մաշկին չի ընկնում: Այդ առումով ավելի շահեկան են գնդիկավոր դեզոդորանտներն ու սթիքները, սակայն դրանք պետք է միայն անհատական օգտագործման լինեն, քանի որ անմիջական շփման մեջ են մաշկի հետ:

Ինչ վերաբերում է քրտինքի դեմ օգտագործվող կոսմետիկ միջոցների ընտրությանը, ապա այն պայմանավորված է բազմաթիվ գործոններով՝ ինչպես սուբյեկտիվ, այնպես էլ օբյեկտիվ՝ քրտնարտադրության ինտենսիվությամբ ու հոտով, մաշկի զգայունությամբ և, որ պակաս կարևոր չէ, անձնական նախասիրություններով: Սակայն նշենք, որ խորհուրդ չի տրվում հակապերսպիրանտներից օգտվել մարզումներից և բաղնիք գնալուց առաջ, ինչպես նաև ծանր ֆիզիկական աշխատանքի դեպքում:

Զգայուն մաշկ ունեցողներին հավանաբար արժի ընդհանրապես հրաժարվել դեզոդորանտներից ու հակապերսպիրանտներից և ընտրել պարֆումերային ցանափոշի կամ մարմնի համար նախատեսված դիմափոշի. դրանք կլանում են քրտինքը և մաշկը չեն գրգռում: Ճիշտ է, նրանց համար, որոնց մաշկը շատ չոր է, այս միջոցները նպատակահարմար չեն:

Եվ ամենագլխավորը, որ պետք է հիշել քրտինքի դեմ պատրաստուկներ օգտագործելիս. դրանք բոլորն էլ պետք է քսել մաքուր և անվնաս մաշկին:

Աղբյուրը` doctors.am

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ