Ինչ են ծրագրում Թուրքիայի ու Ադրբեջանի ՊՆ նախարարները

Միջազգային mediaarm 2021-08-19 19:31:00 273
137230thumb_DSnIk.jpg

MediaArm.am Ադրբեջանի կողմից իրականացվող մի շարք սադրիչ գործողություններին Զինված ուժերը տալիս են արժանի պատասխան, երեկ ԱԺ-ում հայտարարել է զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։ Հիշեցնենք, որ սահմաններին ստեղծված իրադրության շուրջ փակ քննարկումն ԱԺ-ում նախաձեռնել էր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը։

«Մեր հանրության շրջանում տարածված է այն, որ մենք ունենում ենք կորուստներ ու հակառակորդն անկորուստ է, դա այդպես չէ, իրականությանը չի համապատասխանում, հակառակորդը նույնպես ունի մարդկային կորուստներ ինչպես անվերադարձ, այնպես էլ սանիտարական կորուստներ: Մենք վերահսկում ենք մեր սահմանները և այդ խնդիրը, որն առաջադրված է Զինված ուժերին, մեր բանակին, մենք կատարելու ենք», - նշել է Ասրյանը:

Պաշտպանության նախարարությունը շաբաթասկզբին հաղորդեց՝ Արարատի մարզի՝ Երասխի ուղղությամբ, Սյունիքի մարզի Սև լճի շրջանում և Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածներում ադրբեջանական զինուժի հետ մարտերի հետևանքով հայկական կողմը երկու զոհ է տվել, ադրբեջանականը՝ առնվազն չորս զոհ և մեկ վիրավոր։ Հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի, մասնավորապես` Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ բացված կրակի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել զինված ուժերի մեկ զինծառայող: Ադրբեջանական կողմը 1 զոհ ու մեկ վիրավոր ունի:

Ի՞նչ նպատակն է հետապնդում Ադրբեջանը սահմանային լարումներ հրահրելով, Գլխավոր շտաբի պետի տեղակալի ներկայացմամբ, հակառակորդը փորձում է տարբեր միջոցներով ճնշում գործադրել, բայց դա չի ստացվում։ Ըստ Ասրյանի, նույն Սև լճի տարածքում ադրբեջանական զինված ուժերը փորձել են մոտենալ հայկական մարտական դիրքերին, սակայն ձախողել են։ Հարցին՝ արդյոք ադրբեջանական կողմի նպատակն առաջխաղացում ունենալն է, Ասրյանն ուղիղ պատասխան չտվեց. «Նպատակը առաջխաղացում ունենալը, դա ռազմական տերմինաբանության մեջ հասկացվում է տարբեր կերպ, կարող է նույնիսկ առաջխաղացում ունենալու միտում չի ունեցել:

Հակառակորդը կարող է փորձել ստուգել նաև մեր զինծառայողների իրականացրած ծառայությունը՝ իրենց սադրիչ գործողությամբ: Այսինքն՝ ինչպես է արձագանքում հայկական կողմը իրենց սադրիչ գործողությանը»: Թե քանի՞ ադրբեջանցի զինծառայող կա Հայաստանի ինքնիշխան տարածքում, Գլխավոր շտաբի պետի տեղակալը խուսափել է պատասխանել։

Երեկ խորհրդարանում էր նաև Արցախի նախագահը։ Արայիկ Հարությունյանը հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ. հանդիպմանն, ըստ Հարությունյանի, սոցիալական և անվտանգային հարցեր են քննարկվել:

Մինչ ՀՀ պատկան մարմիններն անգամ չեն հստակեցնում, թե ՀՀ ինքնիշխան տարածքում որքան ադրբեջանցի զինծառայող է գտնվում՝ Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները երեկ հերթական անգամ քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Ստամբուլում մեկնարկել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը նշել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ: Նրանք խոսել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակից, և թուրք նախարարը վերահաստատել է՝ «Թուրքիան շարունակում է աջակցել իր եղբայր ադրբեջանցիներին»։

Այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանության նախարարը հանդիպում է Ադրբեջանի իշխանություններին՝ դրանից հետո մշտապես իրավիճակը լարվում է: Անցյալ տարի օգոստոսին էլ թուրքական պատվիրակությունը հանդիպեց ադրբեջանցի գործընկերներին, և մեկ ամիս անց՝ սկսվեց պատերազմը:

Հիմա տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն ու Թուրքիան հերթական սադրանքն են լարում, հերթական պատերազմն են հրահրելու, իսկ մեր իշխանությունը խոսում է խաղաղություն հաստատելու դիրքերից, այն դեպքում, երբ թշնամին մեր երկրի տարածքում է, իսկ Ալիևը շարունակում է սպառնալ, թե՝ Հայաստանի տարածքում՝ «որտեղ ցանկանան՝ այնտեղ էլ կկանգնեն»:

Ի դեպ, օգոստոսի 17-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ստամբուլում մասնակցել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Պաշտոնական Բաքուն հայտնում է, թե նախարարը ուսումնասիրել է տարբեր ընկերությունների կողմից արտադրված զենքը, սարքավորումները և ռազմական տեխնիկան, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել թուրքական պաշտպանական արդյունաբերության մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Իսկ ցուցահանդեսը բացելիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե վերջին 19 տարիներին Թուրքիան իսկական հեղափոխություն է կատարել պաշտպանական արդյունաբերության ոլորտում և կտրուկ նվազեցրել է զենքի ներկրումից իր կախվածությունը. - «Եթե նախկինում Թուրքիայի պաշտպանական և տիեզերական արդյունաբերության արտադրանքի արտահանումը չէր հասնում նույնիսկ 250 մլն դոլարի, ապա այսօր այդ ցուցանիշը գերազանցել է 3 մլրդ դոլարի նշագիծը»: Էրդողանը հավելել է, թե ժամանակակից Թուրքիան աշխարհի 3-4 առաջատար երկրների շարքում է հարձակվող անօդաչու թռչող սարքերի մշակման, արտադրության և վաճառքի ոլորտում, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը մարտի դաշտում:

Ինչպե՞ս է Հայաստանը նախապատրաստվում թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից նոր հնարավոր սադրանքներին ու դավադրությանը: Այս հարցի պատասխանը ոչ ոք չունի:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ