MediaArm.am Առնվազն 11 մարդ է մահացել Թուրքիայի հյուսիսը պատուհասած հեղեղումների պատճառով: Բոլորն էլ զոհվել են Կաստամոնու նահանգում: Բարտին նահանգում կա անհետ կորած:
Ավելի վաղ բնակչության տարհանում է իրականացվել Կաստամոնու նահանգում: Շուրջ 300 բնակավայր հոսանքազրկված է, որոշ հատվածներում խափանումներով է աշխատում բջջային կապը: Հիշեցնենք, որ հուլիսի 28-ից Թուրքիայում մոլեգնում են անտառային հրդեհները: