MediaArm.am Աֆղանստանից փախած նախագահ Աշրաֆ Հանին գտնվում է ԱՄԷ -ի մայրաքաղաք Աբու Դաբիում:
Այս մասին հայտնում է korrespondent-ը: Ավելի վաղ Kabul news-ը հայտնել էր, որ Հանին Օման է մեկնել: Տեղեկացվում է, որ թալիբների կողմից երկրի գրավումից հետո մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաներ նույնպես լքել են Աֆղանստանը:
Մասնավորապես, Աֆղանստանի կենտրոնական բանկի ղեկավար Աջմալ Ահմադինի փախուստի մասին է հաղորդվում: Հիշեցնենք, որ օգոստոսի 15 -ին թալիբները գրավել էին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլը: Արնահեղությունից խուսափելու համար կառավարությունը նրանց հանձնեց իշխանությունը: Հանին հեռացավ երկրից: