MediaArm.am Լցնում ենք սուրճը ջազվեի մեջ, ավելացնում ջուրը, շաքարավազը և եփում մինչև սուրճի բարձրանալը:
Տաքացնում ենք կաթը: Կաթի կեսը հարում ենք բլենդերով մինչև առաջանա փրփուր:
Լատեի համար նախատեսված բաժակի մեջ լցնում ենք եփած սուրճը, ապա ավելացնում գոլ կաթի կեսը և վրան զարդարում կաթի փրփուրով:
Եվ մեր սուրճ լատեն պատրաստ է:
Մատուցելիս սուրճ լատեի վրա շաղ տվեք դարչին կամ քերած շոկոլադ