MediaArm.am Ամերիկացի գիտնականները եզրակացության են եկել, որ «Քովիդ-19»-ի ծանր դեպքերից մահացության հիմնական պատճառը թոքերում կորոնավիրուսի բարձր կենտրոնացումն է: Այս մասին գրում է «ՌԻԱ նովոստի»-ն՝ մեջբերելով Nature Microbiology ամսագրում հրապարակված ուսումնասիրության տվյալները:
Միևնույն ժամանակ հետազոտության արդյունքները հերքում են առկա կարծիքն այն մասին, որ մահվան վտանգի մեծացման գործում որոշիչ դեր են կատարում թոքերի ուղեկցող մանրէաբանական վարակները կամ օրգանիզմի իմունային համակարգի չափազանց ակտիվ արձագանքը:
«Մեր արդյունքները ցույց են տալիս, որ «Քովիդ-19»-ից մահացության պատճառը որոշ չափով օրգանիզմի անկարողությունն է հաղթահարել վիրուսների մեծ քնակությունը, որոնք ախտահարում են թոքերը»,- աղբյուրը մեջբերում է Նյու Յորքի համալսարանի Բժշկական կենտրոնի առաջատար մասնագետ, հետազոտության հեղինակ Իմրան Սուլայմանը:
Հետազոտության հեղինակները թոքերի հյուսվածքների փորձանմուշ են վերցրել 589 տղամարդուց և կնոջից, որոնք հոսպիտալացվել էին կորոնավիրուսի ծանր տարբերակով:
Մասնագետները պարզել են, որ կորոնավիրուսից մահացած հիվանդների մոտ միջինում 10 անգամ ավելի շատ է եղել վիրուսային ծանրաբեռնվածությունը ստորին շնչառական ուղիներում, քան հիվանդության ծանր ընթացքից հետո ապաքինվածները: