MediaArm.am Վրաց-ռուսական սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել: Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թբիլիսիի ժամանակով 07:34-ին: Հաղորդում է jnews.g-ն։
Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի տվյալներով, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Վրաստանի սահմանից 9 կիլոմետր հեռավորության վրա՝ Դաղստանի մոտակայքում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.4 մագնիտուդ: