Առողջության հետ կապված 9 խնդիր, որոնք կարող են հուշել ձեռքերը

Medicine mediaarm 2021-07-02 13:02:00 414
dzerq1-1_aFMyf.jpg

MediaArm.am Ձեռքերը կարող են արժեքավոր տեղեկատվություն հայտնել առողջական վիճակի մասին։ Steptohealth.ru-ն ներկայացրել է 9 խնդիր, որոնց առկայության մասին կարող է հուշել ձեռքերի վիճակը։

Ցավ՝ բութ մատի և ցուցամատի հատվածում։ Եթե այս հատվածում ցավ կամ անհարմարության զգացում, ծակոցներ եք զգում, ձեռքերը թմրում են, հնարավոր է՝ տառապում եք դաստակային թունելի համախտանիշով։



Ծայրամասերի ճնշման հետևանքով առաջանում են տհաճ, հաճախ նաև` ցավային զգացողություններ։ Կարպալ թունելի համախտանիշը հաճախ առաջանում է այն մարդկանց մոտ, որոնք մոնոտոն աշխատանք են կատարում։

Վերքեր, որոնք երկար ժամանակ չեն ապաքինվում։ Երկար ժամանակ չապաքինվող վերքերը կարող են վկայել որոշակի առողջական խնդիրների մասին։ Օրինակ, հաճախ առաջացող կապտուկները կարող են վկայել դիաբետի զարգացման մասին։ Եթե այդ զգացումներն ուղեկցվում են նաև քաղցի, ծարավի զգացմամբ, ծակոցներով, վերջույթների թմրածությամբ, հարկավոր է դիմել մասնագետի, այս նշանները կարող են վկայել արյան մեջ շաքարի բարձր մակարդակի մասին։

Ձեռքերի մատների գույնի փոփոխություն։ Ձեռքերի մատների գույնը կարող է փոխվել տարբեր պատճառներով։ Եթե ենթարկվել եք ցածր ջերմաստիճանի, սթրեսի ազդեցության, ֆիզիկական ծանրաբեռնվածություն եք ունեցել, ամենայն հավանականությամբ, սա սովորական ռեակցիա է։

Սակայն, եթե այս փոփոխություններն ուղեկցվում են քորով, ցավով, ծակոցներով և թմրածությամբ, խորհրդակցեք մասնագետի հետ։ Այս ամենը կարող է վկայել ողնաշարի հետ կապված խնդիրների, մաշկային հիվանդությունների կամ արյունատար անոթների աշխատանքի խանգարման մասին։

Առատ քրտնարտադրություն։ Եթե նկատում եք, որ մատները չափից շատ են քրտնում, խնդիրը կարող է հիպերհիդրոզը լինել։ Առատ քրտնարտադրությունը նորմալ է բարձր ջերմաստիճանի, հուզական պոռթկման դեպքում, բայց եթե այն չափազանց առատ է, կախված չէ արտաքին գործոններից, ամենայն հավանականությամբ, առկա է առողջական խնդիր, որը հարկավոր է լուծել։

Փխրուն եղունգներ։ Եթե եղունգները փխրուն են, հեշտությամբ են կոտրվում, խնդիրը կարող է կապված լինել վահանաձև գեղձի առողջության հետ։ Եթե հաճախ եք հոգնածություն զգում` առանց պատճառի, հոդերը ցավում են, դիմեք մասնագետի օգնությանը։

Միշտ սառը ձեռքեր։ Եթե ձեռքերը մշտապես սառն են, իսկ մաշկը փոխում է գույնը, հարկավոր է դիմել մասնագետի օգնությանը։ Այս նշանները, սովորաբար, վկայում են արյան շրջանառության և նյարդային համակարգի աշխատանքի խանգարման մասին։

Այտուցվածություն։ Ձեռքերի այտուցվածությունը կարող է կապված լինել մի շարք խնդիրների հետ (օդի բարձր ջերմաստիճան, մեծ քանակով աղի օգտագործում)։ Այս դեպքերում այտուցներն արագ են անցնում։ Սակայն, եթե այս խնդիրը հաճախ է առաջանում, հարկավոր է դիմել մասնագետի, քանի որ ձեռքերի մշտական այտուցվածությունը կարող է վկայել անոթների հիվանդության մասին։

Դող մատներում։ Այս խնդիրը կարող է կապված լինել գերլարվածության կամ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ։ Այդ դեպքում հանգստանալուց հետո անհարմարության զգացումը կանցնի։ Բայց եթե մատներում դողը պահպանվում է, հնարավոր է՝ օրգանիզմին չի բավարարում B1, B6, B12, E վիտամինների մակարդակը։

Եղունգների գույնի փոփոխություն։ Եղունգների գույնի փոփոխությունը կարող է պայմանավորված լինել հեմոգլոբինի ցածր մակարդակով, սակավարյունության առկայությամբ։ Երկու դեպքում էլ եղունգները կապույտ գույն են ստանում։ Այս երևույթը կարող է ուղեկցվել նաև մատներում ծակոցների զգացմամբ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ