MediaArm.am Առնվազն յոթ մարդ է սպանվել Նիգերիայի հյուսիս-արեւելքում՝ Կադունա նահանգի բնակավայրերի վրա ահաբեկիչների առանձին հարձակումների հետեւանքով, հաղորդում է Սինխուան:
Նահանգի ներքին անվտանգության եւ ներքին գործերի հանձնակատար Սամուել Արուվանի խոսքով՝ ուրբաթ ահաբեկիչները կատարել են մի քանի հարձակում Կադունայի Չիկուն, Քաջուրու եւ Գիվա շրջանների վրա: Նրա հաղորդմամբ՝ շուրջ յոթ քաղաքացի է զոհվել, ընդ որում՝ չորս մարդ առեւանգվել եւ սպանվել է ահաբեկիչների կողմից Չիկունում, եւս մեկ մարդ սպանվել է նույն օրը Գիվա շրջանում: