Խաղաղ օվկիանոսում՝ Նոր Զելանդիայի հարավում, 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։
Այս մասին հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը:
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 16.16-ին, օջախը գտնվել է Նոր Զելանդիայի ափից 1,5 հազար կմ հարավ-արևելք՝ 10 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։