Տոկիոյում 5,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին գրում է Japan Times-ը։ Հաղորդվում է, որ օդերևութաբանները երկրաշարժից հետո ցունամիի չեն սպասում:
Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել տեղական ժամանակով 09:08-ի սահմաններում (Մոսկվայի ժամանակով 02:08-ին) Իբարակի շրջանի հարավում՝ մոտ 50 կմ խորության վրա:
Տատանումներ են զգացվել Տոչիկի, Սայտամա, Իբարակի և Տոկիոյի շրջանններում։ Միաժամանակ, Իբարակիի Տոկայ-2 ատոմակայանը հայտարարել է երկրաշարժից հետո անոմալիաների բացակայության մասին։
Մինչ այս Ճապոնիան ստուգել է «Ֆուկուսիմա-1» ատոմակայանը վերջին երկրաշարժից հետո։