Օրական 11 րոպե քայլելը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը

Medicine mediaarm 2023-03-17 19:29:00 9285
Հետևեք մեզ՝ Telegram-ում
dccfc457-b9f0-48a0-9e92-31844bb36d94_fWOL1.jpeg

Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Իմացեք՝ օրական 11 րոպե արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը․․․Փաստ է՝ քայլելը բարելավում է մարդու առողջական վիճակն ու երկարացնում կյանքի տևողությունը:

Հետազոտողները պարզել են, որ օրական ընդամենը 11 րոպե քայլելը կարող է կանխել վաղ մահացության 10%-ը:  
«Օրական 11 րոպեանոց արագ քայլքը կարող է կանխել ամեն 10-րդ վաղաժամ մահը», - նշված է իր տեսակի մեջ երբևէ կատարված ամենամեծ հետազոտության մեջ:  Սա հավասար է շաբաթական 75 րոպե չափավոր ինտենսիվության ակտիվության, որը երկու անգամ ավելի քիչ է, քան ներկայում խորհուրդ տրվող ֆիզիկական ակտիվության ցուցանիշը: 
Քեմբրիջի համալսարանի մասնագետները պարզել են, որ արագ քայլելը, պարելը, հեծանիվ վարելը, թենիս խաղալը կամ արշավը կարող են զգալիորեն նվազեցնել վաղաժամ մահացության ցուցանիշները, արյան շրջանառության համակարգի հիվանդությունների և որոշ քաղցկեղների, մասնավորապես՝ գլխի և պարանոցի չարորակ նորագոյացությունների ռիսկերը: 

Համաշխարհային մասշտաբով՝ յուրաքանչյուր 10-րդ վաղաժամ մահից հնարավոր է խուսափել, եթե բոլորը հասնեն շաբաթական առաջարկվող թիրախի միայն կեսին՝ 150 րոպե չափավոր ինտենսիվության ֆիզիկական ակտիվության:
Միջին ինտենսիվության ֆիզիկական ակտիվությունը դիտվում է որպես այնպիսի զբաղմունք կամ գործողություն, որը բարձրացնում է սրտի զարկերի հաճախականությունը և ստիպում մարդկանց ավելի արագ շնչել, բայց ոչ այնքան արագ, որ նրանք չկարողանան այդ ընթացքում խոսել:  

Մասնագետները հաշվարկել են, որ եթե հետազոտության մասնակիցներից բոլորը շաբաթական առնվազն 150 րոպեին համարժեք չափավոր ակտիվություն ցուցաբերեն, ապա վաղաժամ մահերից կկանխվի յուրաքանչյուր վեցերորդը (16%): Բայց հետազոտության արդյունքում պարզվել է, նույնիսկ եթե յուրաքանչյուր ոք տրամադրի շաբաթական առնվազն 75 րոպե, յուրաքանչյուր 10-րդ (10%) վաղաժամ մահը կկանխվի: 

Բելֆաստի Քուինսի համալսարանի բժիշկ Լեանդրո Գարսիան ընդգծել է, որ չափավոր գործունեությունը չպետք է ներառի այն, ինչ մարդիկ սովորաբար համարում են վարժություն: «Օրինակ, փորձե՛ք մեքենա վարելու փոխարեն քայլել կամ հեծանիվով գնալ ձեր աշխատավայր կամ ուսման վայր, կամ ակտիվ խաղալ ձեր երեխաների կամ թոռների հետ», - ասել է նա: 

«Հերացի» վերլուծականի դիտարկմամբ` հետազոտություն իրականացնողները խորհուրդ են տալիս կատարել այնպիսի գործողություններ, որոնք ձեզ դուր են գալիս և որոնք հեշտ է ներառել ձեր շաբաթական առօրյայում․ դա ավելի ակտիվ դառնալու հիանալի միջոց է»:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
luys-ci-linelu_CRwOW.jpg

10:00-ից հոսանքազրկումներ կլինեն

astxagushak-4_OMXHe.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 26-ի համար

jranjatum-2_p7wCL.jpg

Ջուր հավաքեք. 24 ժամ ջուր չի լինելու

gazanjatum-2_fs2pp.jpg

Տեղեկացեք․ 2 օր գազ չի լինելու

viravor-sakravor_uLT8V.jpg

Հայտնի է ականի պայթյունից վիրավորված սակրավորի ինքնությունը

exanaky-hayastanum_ap96k.jpg

Անոմալ տաք և չոր եղանակը պահպանվելու է

xoshor-avtovtar-2_iX9gv.jpg

Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում

davit-sargsyan_ymQbA.jpg

««Իրական Հայաստանն» այն պետությունն է, որի սակրավորը պայթում է թշնամու համար ականազերծում անելիս». Դավիթ Սարգսյան

aram-meliqyan_FZQvn.jpg

Արամ Մելիքյանի հղի կնոջը հիվանդանոց են տեղափոխել. Ինչ է պատահել նրան

rublin-tankacav_gyefl.jpg

Ռուբլու փոխարժեքը կտրուկ թանկացավ

gexam-manukyan_9SdwX.jpg

«Թող հետո չլացեն, ասեն՝ Նիկոլի հրամանն էինք կատարում»․ Գեղամ Մանուկյանը՝ բարձրաստիճան զինվորականներին

nikol-pashinayn_pPTiJ.jpg

Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն

zinvor-e-viravorvel_9k3QE.jpg

Վիրավոր զինծառայող է տեղափոխվել հիվանդանոց

zorakoch_k_nIv.jpg

Հայտնի է ամառային զորակոչի օրերը

paytyun_5yzbm.jpg

Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է․ Ինչ է կատարվում իրականում

hayk-afrikyan_5Yd8A.jpg

Ուր է կորել «Անուրջներ» սերիալից հայտնի Հայկ Աֆրիկյանն ու որ հայտնի դերասանն է նրա եղբայրը

caxikner_-_if_.jpg

Ծիծեռնակաբերդում անվճար ծաղիկները մարդիկ տուն են տանում

vilyam-piliposyan_Hb_yB.jpg

22-ամյա Վիլյամ Փիլիպոսյան հիվանդանոցում մահացավ

astxagushak-3_Fmc61.jpg

Աստղագուշակ՝ ապրիլի 25-ի համար

vrejxndrutyun_zPdOn.jpg

5 տարի անց վրեժխնդրության արդյունքում սպանված Գուրգեն Հակոբյանի հորը հայտնաբերել են մահացած

haytnabervel-e-txamardu-marmin_TPHTK.jpg

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում. Հայտնաբերվել է տղամարդու մարմին՝ կողքին էլ ատրճանակ

mihran-maxsudyan_533yj.jpg

Ողջույն հիվանդանոցից. պայքարը շարունակվում է

jur-chi-lnelu_8UYVI.jpg

Վթարային ջրանջատում ապրիլի 25/26-ին

gevorg-kristina_nLz9l.jpg

Կապշեք որ տեսնեք՝ Ինչ նվերներ արեցին մայրիկները Գևորգին և Քրիստինային. Բացառիկ կադրեր

avtovtar-hrdeh_Ghtct.jpg

Խոշոր ավտովթար Գյումրիում․ Բախման հետևանքով մեքենաները հրդեհվել են․ ՖՈՏՈ