Mediahub-ի փոխանցմամբ՝ շատերը կարծում են, որ եղունգները կրծելու սովորությունը անհանգստության նշան է: Սակայն միշտ չէ, որ այդպես է:
Եղունգներ կրծելը ամենաանվտանգ զբաղմունքը չէ, եթե արդյունքում բաց և չմշակված վերքեր են մնում, որոնք հեշտությամբ կարող են վարակվել: Մի բրիտանացի նույնիսկ մահացել է զարգացող վարակից:
Փորձագետները նշում են, որ երեխային հաճելի է եղունգները կրծել, դա նրան ֆիզիկական հաճույք է պատճառում: Չի բացառվում, որ այդ հաճույքը խեղաթյուրված ձևով փոխարինում է այլ, իրեն անմատչելի գործողությունների:
Մինչ օրս մասնագետները չեն կարողանում հստակ նշել, թե ինչն է ստիպում մարդկանց կրծել եղունգները: Ոմանք կարծում են, որ դա տեղի է ունենում սթրեսի հետևանքով, իսկ ոմանք էլ որ դա հոգեկան խնդիրների ազդանշան է: