Եթե Ռուսաստանը ՆԱՏՕ-ի հետ բախվի լայնամասշտաբ հակամարտության, դա կհանգեցնի Երրորդ համաշխարհային պատերազմի:
Այս մասին նախընտրական շտաբում կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Ես կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է ժամանակակից աշխարհում: Բայց դա կլինի մեկ քայլ՝ դեպի Երրորդ համաշխարհային պատերազմ: Կարծում եմ՝ դրանում դժվար թե որևէ մեկը շահագրգռված լինի:
ՆԱՏՕ-ի երկրների զինծառայողներն արդեն ներկա են Ուկրաինայում, և այնտեղ նրանց համար ոչ մի լավ բան չկա: Նրանք մեծ թվով կորուստներ են կրում»,- Պուտինի խոսքը մեջբերում են ռուսական լրատվամիջոցները: