Ինդոնեզիայի ափերի մոտ 5,6 մագնիտուդ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Էպիկենտրոնը եղել է Ռանգկասբիտունգ քաղաքից 117 կմ հարավ՝ մոտ 126 հազար մարդ բնակչությամբ։ Օջախն ընկել է 37 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։