Ճապոնիայի ափերի մոտ 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Հատինոհե քաղաքից (Հոնսյու կղզի) 190 կմ հարավ-արևելք, որտեղ ապրում է մոտ 239 հազար մարդ։ Օջախը 10 կմ խորության վրա է։
Ցունամիի սպառնալիքի մասին տեղեկություններ չկան։