Որոնք են Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման վարկածները

Միջազգային mediaarm 2024-05-21 22:22:00 561
ibrahim-raisi_GQJDM.jpg

Երեկ արդեն հաստատվեց, որ ուղղաթիռի կործանման հետեւանքով, Ադրբեջանից վերադարձի ճանապարհին զոհվել են Իրանի նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռաիսին, ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք եղել են նախագահի ուղղաթիռում, որպես պատվիրակության անդամներ։

Հայտարարությամբ արդեն հանդես է եկել Իրանի գերագույն առաջնորդ, այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեին՝ ասելով, որ ամեն բան վերահսկողության ներքո է։ Նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարում է առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբարին, մինչեւ նախագահական նոր ընտրությունների անցկացումը։ Նա Թավրիզում արդեն անցկացրել է իր առաջին կառավարական հատուկ խորհրդակցությունը։

Թե՛ Իրանի ներսում, թե՛ դրսում բոլորն են հասկանում, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կարող է լուրջ ցնցումներ ապրել, եւ շատ բան կախված կլինի այն իրողությունից, թե ինչպես կմեկնաբանվի ուղղաթիռի կործանման փաստը։ Ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Lebanon Debate բեյրության թերթին հղում տալով գրում է, որ ուղղաթիռի կործանման պատճառների հետ կապված տարբերակները պտտվելու են հետեւյալ ամպլիտուդի շրջանակներում՝ տեխնիկական անսարքություն մարդկային գործոնի հաշվառմամբ եւ օբյեկտիվ հանգամանքներից մինչեւ հետախուզական պատերազմներ ու պետական հեղաշրջում։

Ըստ ռուս քաղաքագետի, արաբական Al Jazeera-ն էլ կարծում է, որ վերոնշյալ տարբերակները կարող են մեկմեկու հետ կապված լինել։ Ըստ Տարասովի՝ հնարավոր է, որ իրոք տեղի է ունեցել դժբախտ պատահար։ Սակայն մասնագետները չեն բացառում, որ դրանից առաջ տեղի է ունեցել տեխնիկական անսարքություն, որին հաջորդել է խափանումը, կամ էլ խնդիրներ են առաջացել վառելիքի համակարգի հետ կապված։ Չի բացառվում նաեւ սաբոտաժը։

Համաձայն քաղաքացիական եւ ռազմական ավիացիայում ընդունված սկզբունքի, օդաչուն աղետի ազգանշան է տալիս, եթե լուրջ վտանգի առկայություն կա, եւ անհրաժեշտություն է առաջացել կատարելու վթարային վայրէջք։ Այդ ընթացքում օդաչուն ստանձնում է օդանավի կամ ուղղաթիռի ամբողջական պատասխանատվությունը, մինչ օգնականը զանգում է։ Սակայն անակնկալ բախման ժամանակ կապն ուղղաթիռի եւ ռադիոլոկացիան կայանների միջեւ չի եղել։ Իրանական մամուլում տեղ են գտել հրապարակումներ, որ վթարից հետո կապ եղել է, իսկ հետո այն ընդհատվել է։ Ի լրումն, չի բացառվում, անգամ ավելի հավանական է դառնում արտաքին միջամտությունը։

Երկրորդ տարբերակի համաձայն՝ հնարավոր է, որ ինչ-որ օտար երկրի հետախուզություն հատուկ գործողություն է իրականացրել, որն էլ բերել է ուղղաթիռի կործանմանը։ Այս պարագայում, արաբ մասնագետները նշում են, որ հնարավոր է՝ օգտագործվել է Ադրբեջանի տարածքը` Իսրայելի կողմից, Իրանի վրա հարձակման համար։ Սակայն Իսրայելը ոչ հանրային կերպով հերքում է իր կապն Իրանում տեղի ունեցածի հետ՝ հայտարարելով, որ դրա հետ որեւէ առնչություն չունի։ Կարծես թե այս տարբերակը փակվում է։ Բայց արդյո՞ք այն անհիմն է։

Երրորդ տարբերակը կապված է Իրանի ներսում տեղի ունեցող ինչ-որ ներքաղաքական պայքարի հետ։ Շատ մերձավորարեւելյան մասնագետներ սա կապում են Թեհրան-Էր-Ռիյադ-Վաշինգտոն ինչ-որ փակ պայմանավորվածությունների հետ։ Միջազգային հարաբերությունների քաթարցի փորձագետ, պրոֆեսոր Աբաս Ասլանին կարծում է, որ Իրանու մ իշխանության են ձգտում, այսպես կոչված, «չափավորական քաղաքական ուժերը, որոնք մտադիր են ընտրություններում հաղթել եւ հասնել արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության»։ Ըստ Ասլանիի, դրան խանգարել են Ռաիսին եւ Աբդոլահիանը։ Պատահական չէ, որ մի շարք մերձավորարեւելյան պարբերականներում, իրանական անվտանգային ուժերին հղում տալով, հրապարակումներ եղան, որ ուղղաթիռը հնարավոր է, որ խոցվել է։ Թե ինչ է եղել իրականում, դժվար է ասել։ Հստակեցում մտցնել կարող են միայն Իրանի պաշտոնական իշխանությունները, որոնք պետք է մանրակրկիտ հետաքննություն իրականացնեն եւ որոնք լուրջ խնդրի առաջ են ներկայում հայտնվել։ Սա թերեւս այս պահին ամենից ռեալ իրողությունն է՝ ամփոփել է Տարասովը։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ