Ճապոնիայի Սիձուոկա պրեֆեկտուրայի Համամացու քաղաքի Էնսհայմա լողափում 1,5 մետր տրամագծով մետաղական գունդ է հայտնաբերվել, ոստիկանությունը սահմանափակել է մուտքը վայր, հաղորդում է Daiichi TV հեռուստաալիքը:
Կասկածելի առարկան հայտնաբերել է տեղի բնակչուհին, որն էլ ոստիկանություն է զանգահարել տեղական ժամանակով ժամը 08:45-ին (Երևանի ժամանակով ժամը 03:45-ին):
Ոստիկանությունը փակել է լողափ մուտք։ Դեպքի վայր ժամանած մասնագետները սկսել են ուսումնասիրել գունդը։ Օբյեկտի լուսանկարներն ուղարկվել են նաև Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի և առափնյա պահպանության փորձագետներին:
Ճապոնիայի առափնյա պահպանության Օմաէձակի բաժանմունքի ներկայացուցիչները «ՌԻԱ Նովոստի»- ին հայտնել են, որ դեռ չգիտեն, թե դա ինչ օբյեկտ է։