Կարելի է արդյոք սեքսով զբաղվել հղիության ժամանակ. պատասխանում է սեքսոպաթոլոգը

Medicine mediaarm 2023-01-31 16:21:00 53340
548ec2a0-4818-45cc-a718-bec15e66fb4c_KKP8V.jpeg

Հաճախ կարծում են, որ հղիություն և սեռական կյանք երևույթները իրարամերժ են, և հղի կանայք պետք է զերծ մնան սեռական կյանքից. մի կողմից դա վտանգավոր է` վիժման վտանգի առաջացման առումով, մյուս կողմից` կարծես թե հղի կնոջ կերպարը այնքան էլ չի զուգակցվում սեռական կյանքի հետ:

Բացարձակ առումով թերևս խորհուրդ է տրվում խուսափել սեռական հարաբերություն ունենալ հղիության վերջին մեկ ամսվա ընթացքում: Սակայն ընդհանուր առմամբ հղիությունը չի կարող հակացուցում լինել սեռական կյանքի համար:   Ինչո՞ւ հղի կանայք կարող են հանգիստ ապրել սեռական կյանքով:

Ինչպես գիտեք, հղիությունը ընթանում է արգանդի մեջ, որը փոքր կոնքի խոռոչում ամուր կապերով տեղադրված, հաստ մկանային պատերով սեռական օրգան է և հուսալիորեն պահպանում է զարգացող պտղին արտաքին վտանգավոր ազդակներից: Սեռական հարաբերության ժամանակ մասնակցում է միայն կնոջ հեշտոցը, որը մկանային խողովակ է և միայն իր վերին հատվածով է հարևան արգանդի վզիկին: Սեռական հարաբերության ժամանակ առնանդամի ներհրումները հեշտոցային խողովակում կարող են տարբեր խորության լինել, որից կախված է` կհասնի առնանդամի գլխիկը արգանդի վզիկին, թե` ոչ:

Եթե այդ ներհրումները խորը չեն, ապա արգանդի վզիկը մնում է միանգամայն ինտակտ: Եթե անգամ ներհրումները խորն են, արգանդի վզիկը իր շարժունության շնորհիվ կարող է այնպիսի դիրք գրավել, որ առնանդամի յուրաքանչյուր հերթական հարված նրան չդիպչի: Հեշտոցը ունի կոնֆիգուրացիայի փոխության ֆիզիոլոգիական մեծ հնարավորություն:

Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմում ընթացող հորմոնալ բուռն փոփոխությունները անդրադառնում են կնոջ սեքսուալ ցանկության, սեռական գրգռման և հեշտանքի հասնելու կարողության վրա: Սեռական ցանկությունը բարձրանում է, սեռական գրգռումը դառնում է ավելի դյուրին և երբեմն հենց հղիության ընթացքում առաջին անգամ կինը վերապրում է օրգազմի զգացում:

Հղիության ընթացքում հեռու մնալով իրենց ամուսիններից՝ կանայք ծանր փորձության են ենթարկում վերջիններիս, քանի որ հարկադրում են նրանց ապրել սեքսուալ ձեռնպահություն: Ոչ բոլոր տղամարդիկ են ի վիճակի հանգիստ տանել սեքսուալ ձեռնպահության հարուցած ներքին ֆիզիոլոգիական դիսկոմֆորտը: Իհարկե խորհուրդ տալով հղիության ընթացքում սեռական կյանքից հեռու չմնալ՝ մենք, այնուամենայնիվ, ուզում ենք ընդգծել, որ սեռական կյանքը փոքր-ինչ պետք է տարբեր լինի հղիության ընթացքում: Եվ դա հատկապես վերաբերում է սեռական հարաբերության դիրքին:

Կնոջ դիրքը այնպիսին պետք է լինի, որ ծանրության ճնշում չգործադրվի փորի վրա, ցանկալի է կինը լինի վերևից կամ հարաբերությունը ընթանա կողք-կողքի դիրքով: Հաջորդ պայմանը առնանդամի շարժումների բնույթն է, որը պետք է լինի ոչ շատ ինտենսիվ և բուռն: Վերջապես, որ ամենակարևորն է, պետք է պահպանվեն հիգիենայի խստագույն կանոններ, ոչ մի դեպքում հարաբերություն չունենալ, եթե սեռական օրգաններից կան թարախային արտադրության կամ այլ տեսակի բորբոքային նշաններ:

Եթե հղիությունը պաթոլոգիական է, այսինքն՝ կա որևէ վտանգ հղիության ընթացքի հետ կապված, սեռական կյանքով ապրելու կամ դրանից զերծ մնալու որոշումը յուրաքանչյուր դեպքի համար անհատական է և համաձայնեցվում է հղիության ընթացքին հետևող մանկաբարձ-գինեկոլոգի հետ:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ