Ինդոնեզիայի և Ֆիլիպինների ափերի 6,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ֆիլիպինների մոտ 105 հազար բնակչություն ունեցող Մատի քաղաքից 146 կմ հարավ-արևելք։ Օջախը գտնվել է 125 կմ խորության վրա։
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի սպառնալիք չի հայտարարվել։