Եռավարակ, ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը. պարզաբանում է բժիշկ Լամարա Մանուկյանը

Medicine mediaarm 2023-01-13 21:23:00 48549
Հետևեք մեզ՝ Telegram-ում
8b177e77-c995-45f9-af0a-a77868c405e6_ttWSJ.jpeg

Բժիշկ Լամարա Մանուկյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վերջին շրջանում լայն թափ ստացած սուր շնչառական հիվանդություններին․

Դեկտեմբերին Եվրոպական միության Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համատեղ հայտարարություն տարածեցին, որում մտավախություն հայտնեցին գրիպի, COVID-19-ի և շնչառական սինտիցիալ վիրուսի (RSV) համատեղ շրջանառության վերաբերյալ, որոնք համատեղ կարող են առաջացնել էական ծանրաբեռնվածություն առողջապահական ծառայությունների վրա։ Այսպիսով հայտարարվեց սպասվող «եռակի համաճարակի» մասին, որն աշնան վերջից սկսեց թափ առնել Եվրոպայում և ԱՄՆ֊ում։ Հայտարարության մեջ նաև ընդգծվում է, որ շնչառական մի քանի հարուցիչների տարածման հետ կապված այս իրավիճակը դժվարացնում է կանխատեսել, թե ինչպես կզարգանա հիվանդացությունը ձմռանը։ Կարծում եմ բոլորիս համար ակնհայտ է, թե ինչ իրավիճակ էր դեկտեմբերին Հայաստանում և դեռ շարունակվում է ու ավելի ուժգնանացել։ Գրեթե չկա մի ընտանիք, որտեղ վերջի 1֊1,5ամսվա ընթացքում ՍՇՎՎ վարակված չլինի գոնե մեկ անձ.հատկապես երեխաների շրջանում ավելի բարձր է հիվանդացությունը։ Եվ ամենակարևորը` ատիպիկ ընթացքով և նոր բարդություններով։

 Եռավարակ

Եվ այսպես երեք շնչառական վիրուսային վարակ` կորոնավիուս ( օմիկրոն տարբերակը), խոզի գրիպ (H1N1) և ռեսպիրատոր սիտիցիալ վիրուսը (RSV, H3N2), որոնք ակտիվ շրջանառում են և կարող են ներխուժել օրգանիզմ ինչպես միասին` հիբրիդային տեսքով, այնպես էլ հերթով` նախորդ վիրուսից թուլացած իմունային համակարգը ավելի հեշտ է ընկալում նոր վարակը և նախորդից ավելի ծանր ընթացք է ունենում։

 Ինչո՞վ է պայմանավորված այս իրավիճակը։

Բացատրվում է նրանով, որ կորոնավիրուսը իր ակտիվությամբ դուրս էր մղել այլ սեզոնային շնչառական վարակների (գրիպ, ադենովիրուս, ռեսպիրատոր սինտիցիալ վարակ և այլ), որոնցով մենք հիվանդանում էինք տարեկան 1-2անգամ և մեր օրգանիզմը ձևավորում էր իմունային պաշտպանվածություն։ Այս իրավիճակը, երբ դոմինանտ վիրուսը ընկճում է այլ վիրուսների զարգացումը և բազմացումը, հայտնի է բժշկության մեջ որպես վիրուսային ինտերֆերենցիա։ Իսկ հիմա, երբ կորոնավիրուսը թուլացել է, 2֊3 տարի անց սեզոնային վարակները վերադարձան մեր անպաշտպան օրգանիզմ և արագ մուտացիայի ենթարկվելով, նոր կլինիկական դրսեւորումներով և բարդությւններով հանդես եկան։

 Ի՞նչն է փոխվել։

Ինպես նշեցի, բոլոր վերընշված վիրուսները փոխել են իրենց ընթացքը, կլինիկական արտահայտումները և բարդությունները։ Ուստի կանխարգելման և բուժման նոր թարմացված մոտեցումներ են անհրաժեշտ։ Օրինակ`շնչառական սինցիցիալ վիրուսը հիմնականում ախտահարում է մինչև 5 տարեկան երեխաներին, ուստի այն համարվում է մանկական վարակ: Ամենից հաճախ այն դրսևորվում է որպես սովորական մրսածություն, ավելի հազվադեպ՝ առաջացնում է վերին շնչուղիների բորբոքում, բրոնխիոլիտ և թոքաբորբ։ Երեխան, որը նորմալ է զարգանում, սովորաբար հեշտությամբ հաղթահարում է հիվանդությունը: 100 հիվանդից մեկ-երկուսը հոսպիտալացվում է, իսկ պահպանողական թերապիայից հետո արագ դուրս են գրվում։ Երբեմն RSV-ն ազդում է տարեցների, իմունային անբավարարությամբ և քրոնիկ սիրտ-թոքային խնդիրներ ունեցող մարդկանց վրա: Բայց նույնիսկ նրանց մոտ, որպես կանոն, հիվանդությունը տևում է ոչ ավելի, քան հինգ օր և անցնում առանց հատուկ հետևանքների։ Իսկ հիմա ունենք մեծ աճ հոսպիտալացումների, ձգձգվող կամ կրկնվող ընթացքով ծանր դեպքերի, բարդությունների` թարախային տոնզիլիտների, բրոնխիտների, բրոխիոլիտների, ինչպես նաև թոքաբորբերի, եֆստախեիտների, օտիտների, լուծերի տեսքով։ Գրիպի ընթացքը և կլինիկական դրսևորումները մեծահասակների մոտ ևս ունի առանձնահատկություններ` արտահայտված ինտոքսիկացիայի ևրևութներ.բարձր ջերմություն մինչև 39,0- 39,5, սրտխառնոց, փսխում, չոր խեղդող հազ, սաստիկ մեջքացավ, մկանացավեր, որոնք դժվարացնում են քայլքը և շարժումները, արտահայտված թուլություն, ախորժակի կորուստ, քրտնարտադրություն, ընկճվածություն։ Բարդությունները նույնն են, ուղղակի մեծահասակների վերականգնողական փուլը ավելի դանդաղ է։

 Միքստ֊վարակ կամ համատեղ վարակում։

Մարդիկ վարակվել են COVID-19-ով և գրիպով միաժամանակ գրեթե համաճարակի սկզբից։ Առաջին դեպքերը գրանցվել են Նյու Յորքում 2020 թվականի մարտ-ապրիլին, այնուհետև գրանցվել են այլ երկրներում, այդ թվում՝ Ռուսաստանում և Հայաստանում։ Երկու վիրուսների համակցությունը, որոնք ազդում են շնչառական համակարգի վրա, որպես կանոն, նպաստում են հիվանդության ավելի ծանր և երկարատև ընթացքին։ Սակայն շատ այլ գործոններ ազդում են դրսևորումների ծանրության և տևողության վրա` պատվաստում, հիվանդի տարիք, քրոնիկական հիվանդություններ, ժամանակին և ճիշտ բուժում: Եթե մարդը պատվաստված է կորոնավիրուսային վարակի և գրիպի դեմ, ապա ծանր ախտանիշների և ծանր ընթացքի հավանականությունը նվազագույն է, և հիվանդությունն ավելի արագ է բուժվում: Մինչև մեկ տարեկան երեխաների և տարեց մարդկանց մոտ, ովքեր ունեն սրտանոթային կամ բրոնխոթոքային պաթոլոգիաներ, շաքարային դիաբետ, ծանր և երկարատև ընթացքի վտանգը շատ ավելի մեծ է։ Համատեղ վարակումը մեծացնում է բարդությունների վտանգը, ըստ որոշ հետազոտությունների, քանի որ վիրուսները, որոնք վարակում են նույն բջիջը, կարող են ուժեղացնել միմյանց:

 Անսովոր հիբրիդ

Այն, որ դա սկզբունքորեն հնարավոր է, վերջերս ապացուցեցին Մեծ Բրիտանիայի Գլազգոյի համալսարանի կենսաբանները: Ինչպես պարզել են գիտնականները, գրիպը և RSV-ն կարող են ոչ միայն միաժամանակ գործել, այլև խառնվել՝ վերածվելով հիբրիդային մասնիկների, որոնք կրում են երկու վիրուսների գենոմը:

Գրիպը սովորաբար տարածվում է վերին շնչուղիներում, մինչդեռ RSV-ն հարձակվում է կոկորդի և թոքերի բջիջների վրա: Հետազոտողները որոշել են ուսումնասիրել, թե ինչ է պատահում մարդկանց հետ վարակվելիս: Մարդու թոքերի բջիջները տեղադրվեցին պետրի ափսեի մեջ և ավելացվեցին երկու վիրուսների նմուշներ: Որոշ ժամանակ անց գիտնականները պարզեցին, որ երկու հարուցիչները միաձուլվել են մեկ գոյացության մեջ: Մանրադիտակի տակ այն նման էր արմավենու, որտեղ RSV-ն բունն է, իսկ գրիպի վիրուսը՝ պսակը:

Աշխատանքի հեղինակները ենթադրում են, որ նման հիբրիդներն ունակ են վարակել բջիջների ավելի շատ քանակ, քան միայն վիրուսներից որևէ մեկը: Հիվանդությունն ավելի ծանր է, քանի որ RSV-ն հակված է խորը ներթափանցել թոքեր: Բացի այդ, պարզվել է, որ հակամարմինները, որոնք իմունային համակարգը ակտիվացնում են գրիպի դեմ պայքարելու համար, այս դեպքում չեն գործում, քանի որ հիբրիդը կապվում է բջիջներին RSV սպիտակուցների միջոցով։

«Գրիպը օգտագործում է վիրուսի հիբրիդային մասնիկները որպես տրոյական ձի։ Մենք խոսում ենք երկու բոլորովին տարբեր ընտանիքների պաթոգենների մասին, որոնք միավորված են գենոմներով և արտաքին սպիտակուցներով», - ասում է առաջատար հետազոտող, պրոֆեսոր Պաբլո Մուրսիան:

 Եվ վերջապես օմիկրոն շտամի XBB.1.5 «կրակեն» նոր ենթատեսակի տարածման վտանգի մասին։

Հայտնի է, որ «կրակեն» արդեն հայտնաբերվել է 28 երկրում։ Այս ենթատեսակի ամենամեծ տարածումը դիտվում է ԱՄՆ-ում։ Ըստ գրախոս Կառլո Մարտուշելիի, դա կարող է պայմանավորված լինել այն պատճառով, որ XBB.1.5-ն առավելություններ ունի գերիշխող օմիկրոնի շտամների նկատմամբ: Միևնույն ժամանակ, «կրակենը» կորոնավիրուսի «առավել փոխանցվող ենթատեսակն» է։

ԱՄՆ-ից ստացված տվյալները ցույց են տալիս, որ XBB.1.5-ը ագրեսիվորեն տարածվում է, դեպքերի թիվը կրկնապատկվում է յուրաքանչյուր ինը օրը մեկ։

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները գնահատել էին XBB.1.5 կորոնավիրուսի նոր ենթատարբերակի վտանգը։ Դեռ Հհ և ՌԴ չի հայտնաբերվել նոր ենթատեսակը, կարծում եմ կհասնի 1-2ամսից։ Պետք է լինենք զգոն, ուշադիր, բարձրացնենք իմունային համակարգը և քիչ ենթարկվենք սթրեսի։

Իսկ վերջում հավելեմ, որ միշտ պատրաստ եմ օգնել, զանգեք, գրեք բայց մի հապաղեք, մի ուշացրեք, միշտ հիշեք, որ կանխարգելելը ավելի հեշտ է, քան բուժելը, իսկ բուժումը սկսել կլինիկական դրսևորումների 3օրը` արդեն ուշ է։

Եղեք առողջ, իրազեկված և պաշտպանված

Սիրով և հարգանքով` բժիշկ Լամարա Մանուկյան

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
voghbergakan-vtar-1_m3GYK.jpg

Հայտնի է Սյունիքում ողբերգական վթարից մահացածների և վիրավորների ինքնությունը․ Որն է եղել վթարի իրական պատճառը

rubli-1_4uRdG.jpg

Ռուբլին կտրուկ թանկացավ. ԿԲ

spanutyun_xeFcP.jpg

Սպանություն Երևանում. 35-ամյա տղամարդու ինքնությունը հայտնի է

gevorg-kristi_6Nlpd.jpg

Մենք փրկվեցինք. Ինչ է պատահել Գևորգին ու Քրիստինային

erevan-moskva-chvert-1_TJ8BA.jpg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը ռեկորդային էժանացել են

kiranc-1_BMq7O.jpg

Կիրանցում իրավիճակը գերլարված է․ Ինչ է կատարվել գիշերը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

vraert-2_yXCZ2.jpg

Ցավալի լուր․ Վրաերթի ենթարկված 9-ամյա տղան մահացել է․ Ինքնությունը հայտնի է

amusnutyun_VLVcG.jpg

Ամուսնության տարիքային շեմը փոփոխության կենթարկվի

sev-apaki_Jikow.jpg

Կարևոր՝ վարորդների համար․ Փոխություն մեքենաների ապակիների լուսաթափանցելիության հետ կապված

vraert-1_gBCHZ.jpg

Հայտնի է վրաերթի հետևանքով մահացած 20-ամյա աղջկա ինքնությունը․ ՖՈՏՈ

gazanjatum-1_1Ls7z.jpg

2 օր գազ չի լինելու նշված հասցեներում

jranjatum-1_gxVPy.jpg

Ջուր հավաքեք. 36 ամբողջ օր ջուր չի լինելու

xoshor-avtovtar_O2hRw.jpg

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ ՖՈՏՈ

aram-meliqyan_5mEJK.jpg

Հայտնի է Արամ Մելիքյանի 4-րդ երեխայի սեռը. Հուզիչ տեսանյութ

hrdeh__NvJZ.jpg

Ազատի կացարանի հրդեհից զոհվածի պապիկ նոր մանրամասներ է հայտնում․ Տեսանյութ

avtovtar_1rpER.jpg

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում

erexan-mahacel-e_qOyWm.jpg

ՌԴ-ում ծառն ընկել է 5 տարեկան երեխայի վրա․ նա տեղում մահացել է. Թույլ նյարդեր ունեցողներին՝ չդիտել․ՏԵՍԱՆՅՈՒԹ

rubli_AKdnK.jpg

Կենտրոնական բանկը նոր փոխարժեքներ է սահմանել

luys-chi-lini_Hqzrf.jpg

Հոսանքազրկումներ տասնյակ հասցեներում

vraert_0SJ4S.jpg

Մահվան ելքով վրաերթ՝ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը մահացել է

qaxaqacin-mahacel-e_h7k38.jpg

ԱՐՏԱԿԱՐԳ․ Մոսկվա-Երևան թռիչքի ժամանակ քաղաքացի է մահացել

erexa-e-mahacel_kwX1Q.jpg

Աշակերտուհին դպրոցից տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ մահացել է

txan-netvel-e_po1Ha.jpg

16 տարեկան տղան նետվել է Կիևյան կամրջից

jranjatum_ww1J9.jpg

Տեղեկացեք․ 36 ժամ ջուր չի լինելու

nikol-pashinyan_QDVR1.jpg

Փաշինյանը ջուրը լցրեց սեղանին և սկսեց լղոզել այն. Տեսանյութ