Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից ՊԲ զինծառայողներին հեռացրել են

Բանակ mediaarm 2021-08-17 21:05:00 885
20210210153637-01-1038x576_SywT5.jpeg

MediaArm.am Շուշիի շրջանի Եղցահող գյուղի սահմաններից օրերս Պաշտպանության բանակի զինծառայողներին հեռացրել են։ Գյուղի սահմանները ներկայում անպաշտպան են, իսկ Եղցահողի բնակելի տները շփման գծից հեռու են ընդամենը 1,5 կմ։ Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց Եղցահողի գյուղապետ Արտակ Հակոբյանը։

Շուշիի շրջանի Հին Շեն, Մեծ Շեն և Եղցահող գյուղերը պատերազմից հետո մնացել են հայկական վերահսկողության տակ։ Ավելի վաղ Հին Շեն և Մեծ Շեն գյուղերի սահմաններից էին հանվել հայկական զինծառայողները, իսկ օրերս՝ նաև Եղցահողի սահմաններից։ «Ինչ-որ պայմանավորվածություն կա՝ զորքերը հետ քաշելու։ Սկզբում մեր տղաներին մեր դիրքերից հանեցին, պայմանավորվածություն կա, որ այսօր կամ վաղվա ընթացքում պետք է ադրբեջանցիներն էլ 3 կիլոմետր հետ քաշվեն, դեռևս սպասում ենք։ Այսինքն՝ առաջինը զորքերը մենք քաշեցինք, իրենք այս պահի դրությամբ դեռ իրենց տեղում են»,- ասաց Եղցահողի համայնքապետը։

Նրա խոսքով՝ ռուս խաղաղապահները եկել են ու տեղեկացրել, որ իրենք են պահելու այդ դիրքերը։ «Բայց գիշերային հերթապահություն չկա, մենակ ցերեկային պարեկային հսկողություն են անելու, որին բնակչությունն ընդհանրապես դեմ է։ Դեռ սպասում ենք, տեսնենք ինչ է կատարվում։ Պարեկային ծառայությունը ենթադրում է, որ երբ իրենց պետք լինի, կգան այն դիրքեր, որոնք մեր տղաները 100 տոկոսով պահում էին։ Ռուս խաղաղապահները այսօր կարող են գալ, վաղը չգալ, այսինքն՝ ցանկացած պահի հնարավոր է թուրքերի առաջխաղացումը, ինչը իրենցից սպասելի է»,- նշեց Արտակ Հակոբյանը։

Հարցին, թե ի՞նչ է պարզաբանվել պաշտոնապես, ինչո՞ւ պետք է հայկական զորքերը հանվեին, համայնքի ղեկավարը պատասխանեց․ «Հստակ բան չեն ասել, ասել են՝ ռուս խաղաղապահները պետք է պահեն։ Մեր ներկայությամբ հայկական ներկայացուցիչները պնդեցին, որ մեր զորքերը պետք է մնան, բայց ինձ թվում է՝ վերադասի հետ պայմանավորվածություն է եղել»

Եղցահող գյուղում այսօր բնակվում է 45 ընտանիք՝ 145 անդամով։ Նախքան պատերազմը գյուղը 200 բնակիչ է ունեցել։ Գյուղապետի խոսքով՝ պատերազմի օրերին Եղցահողի բնակիչները գրեթե չեն լքել գյուղը։ Հակոբյանի խոսքով՝ անգամ Շուշիի գրավման օրը Եղցահողի բնակիչները իրենց երեխաների հետ միասին մնացել են գյուղում։ Պատերազմից հետո գյուղը նաև մի քանի նոր ընտանիքներով է վերաբնակեցվել։

«Հրադադարից հետո մեր զորքը կանգնած էր սահմանին, հիմա եկել հանել են։ Մի անգամ էլ էին նման փորձ կատարել, ժամկետ էին տվել, բայց մեր կողմից կոշտ պատասխանի էին արժանացել, մեր կողմից մեծ կուտակումներ էին եղել, իրենք ձայները կտրել էին։ Բայց էսօրվա դրությամբ ես չեմ հասկանում ինչ-ինչ պատճառներով շատ ափալ-թափալ այսպես կազմակերպված մեր դիրքերից դուրս եկանք։ Այս պահի դրությամբ արդեն սահման գոյություն չունի, մեր տղաների կանգնած դիրք չունենք»,- ասաց նա։

Արտակ Հակոբյանի խոսքով՝ այսպիսով անվտանգության լուրջ խնդիրներ են ստեղծվում գյուղի համար։ «Յուրաքանչյուր պահի սպասելի է, որ թուրքերը կգան գյուղ, ինչ-որ մեկը կասկածո՞ւմ է թուրքի խաբեբայության վրա։ Սա իմ լուծելու հարցը չէ, վերադասը պետք է լուծի։ Ինչ հարց բարձրացնում ենք, վերադասն ասում է՝ քննարկման մեջ է, իրենք հետ են քաշվելու։ Բայց չի եղել նման փորձ, որ առաջինն իրենք հետ քաշվեին, նոր մենք այդ քայլը կատարեինք։ Ես երեկ նույն հարցը մեր վերադասին ու ռուս խաղաղապահներին եմ տվել՝ ինչո՞ւ ամեն անգամ մենք։ Միևնույն է, հարցս անպատասխան մնաց»,- հավելեց նա։

 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ