Խոր ցավով ու կսկիծով հայտնում ենք, որ 19.06.2024թ Եղվարդ քաղաքի մոտ վթարված ինքնաթիռի հետևանքով զոհված կուրսանտը մեր դպրոցի աշակերտ Արմեն Կարենի Խաչատրյանն էր: Այս մասին տեղեկացնում են թիվ 52 հիմնական դպրոցի ֆեյսբուքյան էջից։ «Անհավատալի է, անընդունելի… Հիմա՝ ցավի ու կորստի այս պահին, ցավակցում ենք նրա ընտանիքի անդամներին, հարազատներին և հայտնում ենք մեր զորակցությունը, քանզի համակերպումը դժվար է:
Հոգիդ լույսերի մեջ, սիրելի’ Արմեն… Բոլորիս խոնարհումը, հայրենասե’ր հայորդի»։ Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուլիսի 19-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։
Ժամը 09։50-ի սահմաններում Եղվարդի վարչական տարածքում՝ «Լճեր» կոչվող հատվածում, ինքնաթիռ էր վթարվել, ինչի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, կային զոհեր։