«Տղայիս սպանել են, դիրքերում բարդակ է եղել»․ զինվորականները ծաղրել են սպանված զինվորի մորը

Բանակ mediaarm 2024-07-29 15:11:00 681
Հետևեք մեզ՝ Telegram-ում
img5352_mFSCi.jpeg

«Իմ տղան ինքնասպան չի եղել, իմ տղան շատ ուրախ է եղել, հպարտ»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է պայմանագրային զինծառայող Սարգիս Խաչատրյանի մայրը՝ Թամարա Գասպարյանը։

Նրա որդին մահացել է հուլիսի 2-ի լույս 3-ի գիշերը՝ Վերին Շորժայի դիրքերում։ Քննչական կոմիտեն դեպքը որակել է ինքնասպանություն։ Թամարա Գասպարյանը վրդոված է, որդու դիակը դեռ չսառած նրան ինքնասպան են համարել։

«Իմ տղան իմ ընկերն է եղել, մենք մեր ու տղա չենք եղել, եթե նեղության մեջ լիներ, ինձ կասեր։ Դեռ դիակը մորգ չտարած հայտարարեցին՝ ինքնասպան է եղել։ Ինչո՞ւ։ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում ասում եմ՝ իրենց պատասխանատուն ո՞ւր է, ասում է՝ դա դրեք մի կողմ։ Հարցնում եմ՝ իմ տղան վերջին անգամ ո՞ւմ է հետ է խոսել, որ ասում եք ինքնասպան է եղել, ասում է՝ այդ հարցն էլ դրեք մի կողմ։

Ես այդ պահին գժված, ցնորված էի»,-Forrights.am-ի հետ զրույցում ասում է մայրն ու նշում՝ Վարդենիսի Ռազմական ոստիկանությունում անգամ իր վիշտը չեն հարգել՝ ծաղրել են, երբ փորձել է հասկանալ, թե ինչու է որդին մահացել։

«Հարցնում եմ՝ վերջին զանգը ե՞րբ է եղել, ինձ ձեռք են առնում, ասում են՝ դպրոցի վերջին զանգի մասին է խոսքը։ Իմ տղան մահացած Վարդենիսի ռազմականում ինձ ծաղրում են։ Դա ասելու բա՞ն է, ձեռք են առնում։ Իրենց համար զինվորը զրո է։ Իմ տղան միակը չէ։ Հունվարից սկսած 16 դեպք է եղել, իմ տղան 16-րդն է ու սաղ ինքնասպա՞ն եղան»,-ասում է նա։

Տիկին Թամարային փոխանցմամբ՝ իրեն անարգելու վերջնագիծը եղել է այն, երբ խնդրել է իրեն փոխանցել որդու զինվորական հագուստը, բայց առանց դատական վճռի ռազմականում հայտարարել են՝ ինքնասպան է եղել, զինվորական համազգեստը տալ չեն կարող։

«Ռազմականին ասում եմ՝ իմ տղայի հագի շորն եմ ուզում, պատասխանում են՝ ի՞նչ ես անում։ Ես իմ տղայի հոտ եմ ուզում քաշել, դա եմ ուզում։ Ես ինչ ասում եմ՝ ասում են այդ հարցերը դիր մի կողմ»,-ասաց նա։

Մայրը դեպքից ժամեր առաջ՝ 19:00-ի հատվածում է վերջին անգամ խոսել որդու հետ։ Տղան որևէ խնդրի մասին չի բարձրաձայնել, տրամադրությունը բարձր է եղել։ «Պոստ գնալն իր համար ուրախություն էր, խելքն իրենը չէր։ Այդ օրն էլ, որ խոսեցինք ուրախ էր, իմացավ, որ կոմպոտ եմ փակում, ասաց՝ փակի, որ գամ խմեմ, գնամ ատեստավորման։ Իմ տղան ինքնասպան լինելու պատճառ չուներ, ուժեղ տղա էր։ Անկապ խոսում են»,-որդու հետ վերջին հեռախոսազրույցը վերհիշելով պատմում է մայրը։

Սարգիսը 20 տարեկան էր, պարտադիր զինվորական ծառայության էր մեկնել «Պաշտպան հայրենյաց» ծրագրով, վեց ամիս ծառայելուց հետո պայմանագիր էր ստորագրել ՊՆ-ի հետ, հինգ տարի պետք է ծառայեր։ Սարգիսն ապրում էր մոր, երկու եղբոր և քրոջ հետ, հայրը երեք տարի առաջ է մահացել։ Ընտանիքիը Սարգիսին դեպքից հինգ օր առաջ է տեսել։

«Իմ երեխային ճանապարհեցի, իր ոտքով գնաց, իմ էրեխուն բերեցին, մի հատ էլ ասում են, որ ինքնասպան է եղել, զինվորական շոր չենք տալիս»,-արցունքն արչքերին ասում է մայրը՝ հիշելով որդու ցավալի կորուստն ու պատկան մարմինների անհարգալից վերաբերմունքը, նրան հատկապեց վշտացնում է, որ զինվորը պաշտոնյաների համար արժեք չունեն։

Թամարա Գասպարյանը որդու մահը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է համարում։ Մայրը մատնանշում է դիրքերում առկա խնդիրները, որոնք չեն լուծվում։ Նա հարց է բարձրացնում՝ որտե՞ղ է այդ պահին եղել դիրքի պատասխանատուն, տղայի անմիջական հրամատարը և մյուս բարձրաստիճան զինվորականները, որոնք պարտավոր են կանխել ոչ կանոնադրական գործողությունները։

«Վերևի պաշտոնյաները թող գնան պոստը ստուգեն։ Իրենց պոստը բարդակ է։ Իրենց պատասխանատոն ո՞ւր է։ Սարգիսի պոստի տղաները, որ իջել են դիրքերից ինչո՞ւ չեկան ցավակցելու, իսկ ինչո՞ւ չեն եկել, եթե մաքուր լինեին կգային։ Ես մեկին մեղք չեմ առնում, բայց իմ էրեխուն խփել են։ Ինքը ճիշտ խոսացող էր, ինչ կար դեմքին ասում էր»,-ասաց մայրը մեկ այլ ուշագրավ տեղեկություն հայտնելով։

«Դեպքի օրն իմ տղայի պոստը փոխել են, իր ընկերների հետ չի եղել։ Էլի Վերին Շորժայում է եղել, բայց իր մշտական պոստում չի եղել»,-թե ինչու են որդուն այլ դիրք տեղափոխել մայրը պատասխան չունի։

Քննչական կոմիտեն արդեն սովորական դարձած ուժի իրավունքով մահվան այս դեպքը որակել է ինքնասպանություն։ Իրավապահ կառույցը հայտնել է քրգործ է հարուցել քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, այն է՝ զորամասում կամ զինվորական ծառայության կրելու այլ վայրում զինծառայողին սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու միջոցով անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը մեկ այլ զինծառայողի կողմից՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում:

Սարգիսի ընտանիքում մտավախություն ունեն, որ տղայի մահը կկոծկեն կեղծ դրդապատճառ ներկայացնելով։ Ըստ ընտանիքի արդեն կեղծ վարկածներ են շրջանառվում, մասնավորապես, այն որ որդին ֆինանսկան կամ աղջկա հետ կապված խնդիրների պատճառով է նման քայլի դիմել։

«Եկան ասացին աղջկա համար է նման քայլի գնացել, պարտքերի համար, բայց սուտ է, իմ տղան ինձնից գաղտնիք չի ունեցել։ Աղջկա համար նա իրեն չէր խփի։ Ռազմականն է ինձ ասել, որ աղջկա հարց է եղել»,-ասաց Թամարա Գասպարյանը, իսկ Սարգիսի եղբայրը՝ Նարեկ Խաչատրյանը ավելացրեց․

«Ռազմականն ինձ ասաց, որ իր ընկերուհին փախել է, ընկերուհու պատճառով է եղել, իբր իր հետ դիտակետում կանգնածը լսել է, որ հեռախոսով է խոսում, տպավորություն է ստացել, որ աղջկա հետ է խոսում։ Սկզբից էս վարկածներ էր, բայց իրականություն չէ։ Հետ ասում էին, որ իր սաղավարթն ու ժիլետը տվել է ծառայակիցին, ասել է գնում եմ զուգարան ու հետ չի եկել, բայց ես չեմ հավատում իրենց վարկածին։ Ինքը իր կամքով իրեն չէր խփի, կամ իրեն դրդել են, կամ դիվերսիա է եղել, ուրիշ բան չեմ պատկերացնում»։

Տիկին Թամարայն ու Նարեկը պայքարելու են, որ բացահայտվի դեպքի բոլոր հանգամանքերը։ Իսկ մինչ այդ մայրը կապրի չսպիացող վերքով՝ Սարգիսն էլ առավոտյան ժամը 9-ից 10-ի հատվածում էլ չի զանգահարի մայրիկին բարի լույս ասելու, ինչն անում էր ամեն առավոտ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում.

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ

c59ce504-67b8-4b02-a7d7-cd706980fc30_eWehN.jpeg

Բացառիկ տեսանյութ՝ կործանված ինքնաթիռի ընկնելուց

sotk_DtIQU.jpg

Արտակարգ դեպք Սոթքի ոսկի հանքավայրում

image750x66b637e7a5025_W6EYp.jpg

Երևան-Մոսկվա և Մոսկվա-Երևան տոմսերը ռեկորդային թանկացել են