A1News.am-ը տեղեկացրել էր, որ հակառակորդի առաջղաղացման հետևանքով հայական կողմից մեկ բլուր անցել էր հակառակորդի վերահսկողության տակ: Ռազմական վերլւծաբան Դավիթ Թորոսյանը քիչ առաջ լավ լուր հայտնեց սահմանից:
Ժամը 11:20-ի դրությամբ Լայն իմաստով այս պահին հիմնական կրակը երկուստեք դադարեցված է։ Ընթացել է նաև հրետանային(ականանետային) կրակ, ընդհուպ` 120մմ։ Ի պատասխան ադրբեջանական կրակի, մեր հրետանին կետային- թիրախային խոցումներ է իրականցրել, վարելով արդյունավետ կրակ։ Բնագծերի փոփոխություններ չկան` կորուստը վերականգնվել է։ Գործողությունների արդյունքում ունենք 3 զոհ իսկ վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում։