MediaArm.am Ադրբեջանական թելեգրամ-ալիքը նոր տեսանյութ է տարածել հայ զինվորականների և ադրբեջանցի սահմանախախտների մասնակցությամբ: Նշվում է, որ, հավանաբար, ծեծկռտուքը տեղի է ունեցել երեկ` հունիսի 2-ին: Ըստ ադրբեջանական աղբյուրի, ադրբեջանցիները ծեծել ու քշել են հայերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ Գեղարքունիքում միջադեպ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի զինծառայողների մասնակցությամբ։ Դրա հետևանքով երկու հայ զինծառայող թեթև մարմնական վնասվածք են ստացել։