Պորտուգալիայում տեղի ունեցած «Պորտու»- «Ռոմա» ընկերական խաղում բախում է եղել պորտուգալական թիմի պաշտպան Պեպեի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի միջև։ Պեպեն կոշտ խաղ է դրսևորել գնդակի համար պայքարում։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել էր 1։1 հաշվով։ Հենրիխ Մխիթարյանը հռոմեական թիմի մեկնարկային կազմում էր։ Նա դեղին քարտ է ստացել 69-րդ րոպեին և փոխարինվել է մեկ րոպե անց։