Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան հայտնում է, որ Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի 1/8 եզրափակչում Արթուր Ալեքսանյանը մեկնարկային գոտեմարտում 9:0 հաշվով հաղթել է Հարավային Կորեայի ներկայացուցիչ Սեունջուն Կիմին։
Իսկ Մալխաս Ամոյանը մեկնարկային գոտեմարտում 8:0 հաշվով հաղթել է Ֆինլանդիան ներկայացնող Ջոնի Սարկինենին։