Հայաստանը և Ադրբեջանը չեն բացառում նոր պատերազմը

Բանակ mediaarm 2021-08-14 21:00:00 741
sahman_zfohf.jpg

MediaArm.am ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի՝ Մոսկվա այցի, և դրա շրջանակում ՌԴ պաշտպանական գերատեսչության ղեկավար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման արդյունքում հայտնի դարձավ, որ ՌԴ-ն պատրաստ է աջակցել ՀՀ ԶՈւ արդիականացմանը՝ և՛ երկկողմ հարաբերությունների, և՛ ՀԱՊԿ շրջանակում:

«Կարող ենք համարել, որ Հայաստանին սպառազինության մատակարարման գործընթացը մեկնարկած է»,- ասել է Շոյգուն Արշակ Կարապետյանի հետ հանդիպման ավարտին նրան դաշույն նվիրելու ժամանակ:

Հնարավոր է, որ խոսքը ՀՕՊ, ՌԷՊ և հրետանային միջոցների մասին է: Սպառազինության ընտրությունը, բնականաբար, համահունչ պիտի լինի ՀՀ ԶՈւ բարեփոխումներին, կառուցվածքային փոփոխություններին, ՀՀ տարածքի տարբեր հատվածներում ռուսական ներկայությանը, Ադրբեջանից և Թուրքիայից եկող սպառնալիքներին, առհասարակ, տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին:

Ըստ էության, չի կարող անտեսվել փաստը, որ Նախիջևանի առանձին համազորային բանակը ռազմական լուրջ աջակցություն է ստանում Թուրքիայից։ Ավելին՝ կարելի է ասել, որ Նախիջևանում Թուրքիան ոչ պաշտոնապես ներկայացված է: Իսկ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան թևում վերջին շրջանում ժամանակ առ ժամանակ իրավիճակը լարվում է, և չի բացառվում լարվածության մեծացումը, ընդ որում, ոչ զուտ փոխհրաձգության տեսքով:

Ադրբեջանական կողմը սկսել է նեղսրտել այս փաստից, թեպետ նշում են, որ ՀՀ-ն ռուսական սպառազինության համար վճարելու կարողություն չունի, ուստի ենթադրում են, որ մատակարարվելիք սպառազինությունը փոխանցվելու է ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի հաշվեկշռին: Մի բան փաստ է՝ ռուսական կողմը հետաքրքրված է ՀՀ ԶՈՒ արդիականացմամբ և հզորացմամբ:

Հայ-ռուսական նման պայմանավորվածություններին զուգահեռ՝ ադրբեջանական իշխանությունները, ինչպես հայտնում են իսրայելական լրատվամիջոցները, բանակցություններ են վարում Իսրայելի հետ 2 մլրդ դոլարի սպառազինություն գնելու շուրջ:

Նշվում է, որ սա պայմանավորված է 2 գործոնով. առաջին՝ Հայաստանի հետ սահմանին հաճախակիացել են փոխհրաձգությունները, որոնք կարող են վերաճել նոր պատերազմի, երկրորդ՝ վերջին պատերազմում Ադրբեջանի տարած հաղթանակից հետո Իսրայելի և Ադրբեջանի միջև հարաբերություններն էլ ավելի են խորացել՝ անվտանգայինից մինչև գյուղատնտեսական ոլորտ:

Իսրայելցի իրավաբան, միջազգային իրավունքի և միջազգային քաղաքականության հարցերով մասնագետ Միխաիլ Ֆինկելն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ հնարավոր է՝ Իսրայելն Ադրբեջանին մատակարարի նոր կամ մոդեռնիզացված «Երկաթե գմբեթ» (Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի բաղադրիչներից մեկն է, որը նախատեսված է 4-70 կմ հեռավորությունից արձակած հրետանային արկերն ու մարտավարական չկառավարվող հրթիռները խոցելու համար) և այլ ունիկալ ՀՕՊ համակարգեր, ինչպես նաև՝ չափազանց փոքր չափի արդիականացված դրոններ:

Նշենք, որ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալներով՝ 2016-2020 թվականներին Ադրբեջանն իր զենքի 69 տոկոսը գնել է Իսրայելից, 17 տոկոսը՝ Ռուսաստանից։

Վերադառնալով նոր պատերազմի հավանականությանը, որքան էլ Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ հայկական կողմը տարածքներ նվաճելու մտադրություն չունի, միևնույն է՝ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Հայաստանը չեն բացառում նոր պատերազմի հավանականությունը:

Ի վերջո, հայկական կողմը երբեք էլ տարածքներ նվաճելու մտադրություն չի ունեցել, որքան էլ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր նոր տարածքների և նոր պատերազմի մասին: Իսկ նոր պատերազմ այս պահին ձեռնտու չէ կողմերից և ոչ մեկին:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ