Հայ գերու վրա եռման ջուր են լցնում և ծեծում մինչև գիտակցության կորուստ

Բանակ mediaarm 2021-09-08 21:06:00 819
geri-2_K-eY5.jpg

MediaArm.am Մենք ունենք իշխանություն, որին ուղղակիորեն կարելի է դիտել որպես Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանություն և, բնականաբար, չեն անելու որևէ քայլ, որը ինչ-որ կերպ հակասի Ադրբեջանի քաղաքական շահերին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում այսպիսի տեսակետ հայտնեց իրավագետ Ռոբերտ Հայրապետյանը՝ մեկնաբանելով ՄԻՊ Արման Թաթոյանի հայտարարությունը, որ Սյունիքի ճանապարհներին ադրբեջանցի սահմանապահների մի մասը իրականում զգեստափոխված զինվորականներ են՝ նրանք են փակել միջպետական ճանապարհը, և նրանց ներկայությունը ճանապարհին և գյուղերի մոտ հայ գյուղացիների կյանքի եւ ազատ տեղաշարժվելու իրավունքի խախտում է։

«Մարդկանց իրավունքների խախտումը՝ խախտում է, բայց այդ մարդկանց իրավունքների երաշխավորման հիմնական պատասխանատուն գործող քաղաքական իշխանությունն է՝ պետությունը գլոբալ առումով, որպես հասարակական հարաբերությունների կարգավորիչ հանդիսացող նորմերի հասցեատեր։ Իրավական առումով, նման զինվորականների առկայությունը Ադրբեջանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կոպտագույն խախտումներ են, բայց որպեսզի այդ պարտավորությունների խախտումն արձանագրվի և դրանց համար վրա հասնի Ադրբեջանի համար ոչ ցանկալի իրավական հետևանքներ, ընդհուպ մինչև որ միջազգային այս կամ այն կազմակերպությունը արձանագրի և Ադրբեջանի հանդեպ սանկցիաներ կիրառի, դրա համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, դրսևորի բավականաչափ քաղաքական կամք, որպեսզի ձեռնարկի համապատասխան միջոցառումներ Ադրբեջանի կառավարությանը միջազգային իրավական պատասխանատվության ենթարկելու համար։ Ինչպես տեսնում ենք, Հայաստանի Հանրապետությունը այդ կամքը ընդհանրապես չունի»,-ասաց Ռոբերտ Հայրապետյանը։

Նա նշեց, որ նույն տրամաբանության մեջ՝ մոտավորապես երկու ամիս առաջ վարչապետի պաշտոնը զավթած Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ մեր գերիները մեզ կներեն, եթե երկու ամիս ավելի մնան Ադրբեջանում։

«Ինչ-որ իշխանական պատգամավորներ՝ Մարիա Կարապետյաններ և նմանատիպ եղելություններ, ովքեր ԱԺ պատգամավորի մանդատ ունեն, հայտնում են, որ Ադրբեջանում մեր գերիներին վերաբերվում են շատ լավ․ այսինքն, այդ հայտարարությամբ ուզում են ցույց տալ, որ մենք վստահում ենք Ադրբեջանի կառավարությանը և չենք պատրաստվում որևէ գործողություն իրականացնել՝ օր առաջ այդ գերիների հետ բերելու համար»,-ասաց Ռոբերտ Հայրապետանը։

Այնինչ, նա նշեց, ՄԻՊ-ի բարձրաձայնած դեպքերի մասին իրենք ևս հայտարարել էին․ եղել է դեպք, որ քաղաքացիական անձ հանդիսացող հայ գերուն Ադրբեջանում այնքան են ծեծել, որ ամահացել է, եղել են դեպքեր, որ մեր գերիների վրա եռման ջրեր են լցրել և ծեծել են մինչև գիտակցության կորուստ, այնուհետեւ ծեծը շարունակվել է գիտակցության գալուց հետո, ինչ-որ կրակայրիչներով վառել են մեր զինվորականների մարմինները, ովքեր գտնվում էին գերության մեջ։

«Թեպետ մենք, միևնույն է, պիտի օր առաջ վերադարձնեինք, որովհետև նոյեմբերի 9-ին ստորագրվել է փաստաթուղթ, որով երկու կողմերը պիտի գերիներին անհապաղ վերադարձնեին, բայց այդ գերիները շարունակում են մնալ այդ կարգավիճակում, որովհետև էլի Հայաստանը ընդհանրապես որևէ ջանք չի դրսևորում, որովհետև Ադրբեջանի ղեկավարությանը Հայաստանի ղեկավարությունը չի դիտարկում որպես թշնամական պետություն, և չի դիտարկում որպես պետություն, որի քաղաքացիները դաժան և անմարդկային կտտանքների են ենթարկում իր քաղաքացիներին։

Այս ամենը, նրա համոզմամբ, պարզ պատճառով․ որովհետև մեր պետությունը որևէ քայլ չի իրականցնում գերիներին օր առաջ հետ բերելու համար։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ