MediaArm.am Մյանմայում զինված հեղաշրջման հակառակորդները հայտարարել են որ սպանել են այդ երկրի զինված ուժերի մոտ հիսուն զինվորականի։
Ըստ ռազմական խունտայի դեմ գործող Ազգային միասնության կառավարության ժողովրդական ինքնապաշտպանական ուժերի տրամադրած տեղեկատվության, սկսած օգոստոսի 18-ից, ականի վրա պայթելու հետեւանքով սպանվել է Մյամնայի բանակի մոտ հիսուն զինվորական։ Մասնավորապես, այդ երկրի հյուսիսում գտնվող Կալե քաղաքում ականի վրա պայթել է վեց մեքենա, որի արդյունքում սպանվել է մոտ քսան զինվորական։ Ավելի վաղ էլ՝ պայթեցվել էր հիսուն զինվորական մեքենա եւ սպանվել երեսուն զինվորական։