Ադրբեջանը պատրաստվում է նոր տարածքների զավթման

Բանակ mediaarm 2021-08-14 23:04:00 1053
zinvorshabatam30_MZaHv.jpg

MediaArm.am Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը մեծացրել է ռազմական բյուջեն, դրան զուգահեռ՝ շարունակում է զինվել, իսկ վերջին շրջանում ակտիվորեն Իսրայելից զենք և զինամթերք է գնում։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ադրբեջանի զինվելուն, Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը նշեց, որ Ադրբեջանի զինվելու խնդիրը կարելի է դիտարկել երկու ուղղությամբ։ Առաջին ուղղությունը վերաբերում է  Արցախին և Հայաստանին, երկրորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։

«Հայաստանի և Արցախի առնչությամբ ասեմ, որ Ալիևն իր նախավերջին հայտարարություններից մեկում ասաց, որ իրենք պատերազմ չեն ցանկանում, բայց պետք է պատրաստվեն պատերազմի, այս հայտարարությունը պատահական չէր։ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը չունի այն ցանկալի արդյունքը, որը պատկերացնում էր իր հասարակությունը, առաջին հերթին այստեղ կա խաղաղապահների խնդիրը, որը խանգարում է Ալիևին, որպեսզի վերջնականապես հայաթափի Արցախը։

Ավելին՝ քանի կան խաղաղապահները, կա նաև  օդում կախված Արցախի կարգավիճակի խնդիր, չնայած նրան, որ հայկական կողմը պասիվություն է ցուցաբերում այս հարցի շուրջ, բայց ամեն դեպքում հարցը դեռևս առկախված է, նույնիսկ ՌԴ նախագահն էր ասել, որ կարգավիճակի մասով դեռևս քննարկման կարիք կա»,- նշեց Գառնիկ Դավթյանը։

Ինչ վերաբերում է Իրանին, ապա, փորձագետի խոսքով՝ Իսրայելն Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ բավականին մեծ աջակցություն է ցուցաբերել Ադրբեջանին թե՛ զինտեխնիկայի, թե՝ մասնագետների տրամադրման հարցում, օրինակ, «կամիկաձեների» կիրառման փորձը, ինչպես նաև՝ ԱԹՍ-ների։

«Այստեղ ոչ միայն զենքի առուծախի խնդիրն է, այլև քաղաքական պայմանավորվածության։ Հայտնի է, որ Իսրայելի համար առաջին թշնամին Իրանն է, և զինված ուժերի համալրումն ու առհասարակ մասնագետների տրամադրումը նաև ուղղորդված է ապագայում Իրանի դեմ որևէ ռազմական գործողություն իրականացնելու նպատակով»,- հավելեց նա։

Հարցին՝ այս համատեքստում հնարավո՞ր է՝ Ադրբեջանը Հայաստանի ու Արցախի ուղղությամբ դիմի լայնածավալ ռազմական գործողությունների, Գառնիկ Դավթյանը պատասխանեց, որ այս պահի դրությամբ գնահատելով իրավիճակը, հավանաբար, 1-1,5 տարի հավանական չէ, որ Ադրբեջանը կգնա ռազմական մեծ գործողությունների, որովհետև պատերազմի այն արդյունքը, որն ունեցավ Ադրբեջանը՝ մեծ թվով զինուժի, զինտեխնիկայի, հրամկազմի կորուստ, ժամանակ է պետք վերականգնելու համար։

«Բնականաբար, Ադրբեջանին ժամանակ է հարկավոր, որպեսզի այս բոլոր ուղղություններով համալրում կատարի և կարողանա ապագայում որևէ ռազմական նկրտումներ ունենալ։ Այդուհանդերձ, այս ամենի համատեքստում Ադրբեջանը չի պատրաստվում խաղաղության, այլ պատրաստվում է նոր տարածքների զավթման, այս ամենը դիտարկել խաղաղության ներքո՝ ժամանակավրեպ է, որովհետև Ադրբեջանը երբեք, ամեն դեպքում վերջին 30 տարում խաղաղության ուղղված որևէ քայլ չի կատարել»,- շեշտեց նա։

Անդրադառնալով տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակմանը և դրա հնարավոր վտանգներին՝ հաշվի առնելով Ադրբեջանի գործողությունները, Գառնիկ Դավթյանը նկատեց՝ ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարցին փոքր-ինչ տարակուսանքով է վերաբերվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի, նաև ռուս խաղաղապահների տարածած հայտարարությունը, որն ի նպաստ Հայաստանի է։

«Ճանապարհների ապաշրջափակումն առաջին հերթին ձեռնտու չէ Ռուսաստանին, եթե անգամ ձեռնտու լինի, ապա այդ ճանապարհները պետք է վերահսկվեն Ռուսաստանի կողմից, դրա մասին նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ կա արձանագրված կետ։

Այս առումով Հայաստանը լուրջ մտածելու խնդիր ունի, չնայած չի էլ կարող ճանապարհներն ապաշրջափակելուց հրաժարվել, որովհետև ստացվում է, որ Հայաստանը չի կատարում նոյեմբերի 9-ին ձեռք բերված պայմանավորվածությունը, հետևաբար՝ նոր պատերազմ է հրահրում։

Պետք է ճարպկություն ցուցաբերել և Ռուսաստանին բացատրել, որ այդ ճանապարհներն առաջին հերթին ոչ թե պետք է բխեն Ադրբեջանի շահերից, այլ Ռուսաստանի շահերից, քանի որ տարածաշրջանում գերտերություններից Ռուսաստանն է, որն ինչ-որ ձևով կարողանում է պահել ուժերի բալանսը»,- ընդգծեց փորձագետը։

Խոսելով Արցախի հիմնախնդրի շուրջ բանակցային գործընթացից և հարցին՝ արդյոք իրատեսակա՞ն է, որ ստեղծված իրավիճակում հնարավոր կլինի վերադառնալ բանակցային սեղան, Գառնիկ Դավթյանն ասաց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը բավականին լուրջ մարտահրավեր է հայկական, նաև միջազգային հանրության համար, քանի որ պատերազմից հետո Ալիևը լուրջ հոխորտանքով վերաբերվեց Մինսկի խմբի համանախագահների այցին Բաքու։

«Ադրբեջանին բոլորովին ձեռնտու չէ ԵԱՀԿ Մինսկի խմբի ակտիվացումը, որովհետև Մինսկի խումբն աշխատում էր ԼՂՀ խնդրի կարգավորման շուրջ, այսինքն՝ այնտեղ չկար ճանապարհների ապաշրջափակում և ուրիշ խնդիր։ Հետևաբար, եթե Մինսկի խումբն ակտիվանում է,  ևս մեկ անգամ ապացուցում է, որ Արցախի հարցը  լուծված չէ, և Ալիևն ամիսներով անդադար տարբեր քարոզչական հարթակներում պնդելով, որ Արցախի հարցը լուծված է, սուտ է։ Այսինքն՝ Ալիևն ինքն իրեն կհարվածի, եթե գրկաբաց ընդունի Մինսկի խմբին։

Այս պահին Ադրբեջանը բանակցություններն ընկալում է՝ որպես մեկ ձևաչափ՝ Հայաստան-Ադրբեջան, հնարավոր է, որ ռուսական կողմից ներգրավվել, հաշվի առնելով նոյեմբերի 9-ի հայտարարությունը, սա բոլորովին այլ ձևաչափ է։

Եթե Նիկոլ Փաշինյանը պնդի, որ այս ձևաչափն իրեն ավելի ձեռնտու է, ապա դրան բացասական կվերաբերվեմ, որովհետև ամեն դեպքում ԵԱՀԿ Մինսկի խումբը մեզ ավելի լայն հնարավորություն կտա Արցախի հարցը կարգավորելու և, ինչո՞ւ չէ, Ադրբեջանի հետ որոշակի շահեկան դիրքերից խոսելու համար»,- եզրափակեց Գառնիկ Դավթյանը։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ