MediaArm.am Մայիսի 12-ից Հայաստանի տարածքում դիրքավորված թշնամին այսօր հերթական սադրանքին է դիմել և կրակ է վառել Սյունիքի մարզի Սև լճի տարածքում՝ փորձելով հրդեհել հայկական կողմի տարածքները։ Օրվա երկրորդ կեսին հրդեհի կադրերը հայտնվեցին նաև համացանցում։
Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը 168.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, ապա հավելեց․ «Քիչ առաջ մեզ տվյալներ եկան, որ հրդեհն ադրբեջանցիների դիրքավորված հատվածներում է, մեր հատված չի հասել, քամին ուղղությունը փոխել է՝ դեպի իրենց կողմ․․․ Փոքր հատված է հրդեհը բռնկվել, այս պահին դեպի մեզ եկող ոչ մի վտանգ չկա, եթե, իհարկե, քամին չփոխի ուղղությունը»։
