Ադրբեջանցիները չեն պատրաստվում հեռանալ ՀՀ սուվերեն տարածքից. ինչ քայլերի կարող է դիմել Հայաստանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Բանակ mediaarm 2021-07-24 21:27:00 2586
banak_0jM0v.png

Factor.am -Ադրբեջանի նախագահը հերթական անգամ տարածքային նկրտումներ է ներկայացնում։ Ադրբեջանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում Ալիևը հայտարարել է, որ շարունակում են իրենց դիրքերն ամրացնել Հայաստանի հետ սահմանին։ Նա խոսել է ՀՀ սուվերեն տարածք ադրբեջանական ԶՈւ ներխուժման մասին՝ նշելով, որ չեն պատրաստվում հեռանալ ու կրկին տարածքային պահանջներ է ներկայացրել։

«Շառլ Միշելը Երևան այցի ժամանակ սահմանային տարածքներն անվանեց վիճելի։ Ես համաձայն չեմ այդ արտահայտության հետ, քանի որ մենք այդ տարածքները համարում ենք մերը։ Ես գտնում եմ, որ դա Զանգեզուրի տարածքն է։ Իսկ Զանգեզուրը մեր նախնիների հողն է, և մենք գտնվում ենք մեր հողում։ Ես նրան փորձեցի բացատրել, որ մենք տեղաշարժվել ենք դեպի մեր սահմանները։ Ինչո՞ւ ենք մայիսին եկել, որովհետև ձյունը հալվել է։ Այն բանից հետո, երբ ձյունը հալվեց, մենք վերցրինք անհրաժեշտ բարձունքները ու տեղակայվեցինք դրանց վրա, ամրացանք այնտեղ ու կամրանանք»,-ասել է նա։ Մայիսի 12-ից թշնամու զինված ստորաբաժանումները Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքում են՝ Սև լճի հատվածում։

Այս առնչությամբ ՀԱՊԿ-ից մեր երկիրը մինչև օրս չի ստացել որևէ օգնություն, բացի հայտարարությունը, որ հետևում են իրավիճակին։ Ավելի ուշ, ՀԱՊԿ քարտուղարը հայտարարեց, որ տեղի ունեցածը սովորական սահմանային միջադեպ է՝ վերջնականապես ցույց տալով, որ կազմակերպությունը մտադիր չէ միջամտել։ Հայաստանցի փորձագետներից շատերը կարծում են, որ կառույցն իրեն չի արդարացնում։ «Պետք է քայլեր ձեռնարկվեն, և դրանցից մեկը ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթաց սկսելն է։

Շատերը կարծում են, թե դրանով թշնամանում ենք ՌԴ-ի հետ։ Ոչ ոք չի ասում՝ բազայի պայմանագիրն 1-ին փուլով դենոնսացնել, թող դա մնա, փոխօգնության պայմանագրով ավելի լուրջ պարտավորություններ կան, քան ՀԱՊԿ-ով։ Ասում են՝ դուրս գանք, ավելի թանկ զենք կգնենք, էժան զենքը տեսանք՝ ինչ արդյունքի բերեց, ում էր պետք այդ զենքը»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը։

«Պետք չի կառչել ՀԱՊԿ-ից, իրենց հետ կործանվե՞նք։ Մենք 5000, թե 4000 տարվա ժողովուրդ ենք, ՀԱՊԿ-ը 20 տարվա կազմակերպություն է, հիմա ՀԱՊԿ-ի պատճառով կործանվի՞ այս ազգը։ Զարմացած եմ՝ որքան կոնսերվատիվ քաղաքական դաշտ ունենք․ արագ է փոխվում ամեն ինչ»,-նույն ասուլիսում նշեց Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։ Արդյոք Ադրբեջանը փորձում է նոր փաստաթղթի ստորագրման հասնել, մասնավորապես, այսպես կոչված խաղաղության պայմանագրի, ինչի մասին վերջին շրջանում խոսում են տարբեր շրջանակներ։ Ռազմական փորձագետ Դավիթ Հարությունովի գնահատմամբ՝ փաստացի այդ գործընթացի մեջ ենք։ Մանրամասները՝ տեսանյութում։
 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ